Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ

14:54 27.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնել է, որ խառը մենամարտերի ADXC լիգայում գրեփլինգի կանոններով կմենամարտի ֆրանսիացի մարտիկ Բենուա Սենտ-Դենիի հետ:

«Ես պետք է քրտնաջան մարզվեմ, որովհետև գրեփլինգի կանոններով մենամարտելու եմ Սենտ-Դենիի հետ: Ինձ համար դժվար կլինի։ Բայց ես առավելություն կունենամ, քանի որ միշտ պայքարում եմ»,- հայտնել է 27-ամյա Ծառուկյանը։

Սենտ-Դենին (13-2) նույնպես հանդես է գալիս UFC-ի թեթև քաշային կարգում: Սենտ-Դենիի և Ծառուկյանի մենամարտի տեղի կունենա մայիսի 18-ին՝ Փարիզում:

Հիշեցնենք, որ Ծառուկյանն ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում հաղթել էր թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:

UFC-ում հայ Ծառուկյանը տարել է 9 հաղթանակ, պարտվել երկու անգամ։ Ընդհանուր առմամբ՝ Արմանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել երեք անգամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ի  նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

20:34 09.05.2024

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

Փարիզի ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեի եղբոր` Քրիստոֆերի մարդասպանին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, հայտնում է RMC Sport-ը։ Քրիստոֆեր Օրյեն սպանվել է 2020 թ. հուլիսին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գիշերային ակումբից դուրս գալիս։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը` հայտնելով, որ անձնական խնդիր է ունեցել Քրիստոֆերի հետ։ Հանցագործը նախկինում ունեցել էր 4 դատվածություն։ Սերժ […] ...

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո

19:55 09.05.2024

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Պառոլոն կարծիք է հայտնել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանը թիմին հավասարակշռություն հաղորդող խաղացող է։ Համոզված եմ նաև, որ նա բարձրացրել է Հական Չալհանօղլուի պաշտպանողական որակները։ Մխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է, և միգուցե ցանկանում է փոքր ռեկորդի հեղինակ դառնալ, քանի որ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավանաբար, նա մտադիր է […] ...

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

19:26 09.05.2024

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Մոնրեալում անցկացրած հերթական մենամարտում կանադացի Շաքիլ Ֆինի հետ ավարտել է ոչ-ոքի՝ (93-97, 96-94, 95-95): Այս ոչ-ոքիով Բազինյանը մնացել է անպարտելի և պաշտպանել է երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ 32 մենամարտերում հաղթել էր: Շաքիլ Ֆինը նախորդ 30 մենամարտերում տարել […] ...

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

18:57 09.05.2024

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտերում, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) սկսել է հաղթանակով, բայց երկրորդ մրցավեճում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին: Մայիսի 11-ից գորգ դուրս կգան ազատ […] ...

Աճուրդի է հանվել անձեռոցիկը, որի վրա «Բարսելոնան» և Մեսսին ստորագրել են առաջին պայմանագիրը

18:29 09.05.2024

Աճուրդի է հանվել անձեռոցիկը, որի վրա «Բարսելոնան» և Մեսսին ստորագրել են առաջին պայմանագիրը

Լոնդոնյան Bonhams աճուրդի կենտրոնում աճուրդի է հանվել «Բարսելոնայի» ու Լիոնել Մեսսիի միջև կնքված առաջին պայմանագիրը: Այն ստորագրվել է անձեռոցիկի վրա՝ 2000 թվականի դեկտեմբերի 14-ին: Արգենտինացին այն ժամանակ 13 տարեկան է եղել: Ռեստորաններից մեկում Բարսելոնայի այն ժամանակվա տնօրեն Կառլես Ռեշակը բանակցել է արգենտինացու շահերը ներկայացնող Օրասիո Գաջիոլիի հետ և որոշել է հենց անձեռոցիկի վրա պայմանագիր կնքել: […] ...

Ռոյսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

17:18 09.05.2024

Ռոյսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան»։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Համաձայն Transfermarkt-ի տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Դորտմունդյան ակումբի […] ...

BACK_TO_TOP