13:34 27.04.2024
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 66-ամյա Ռ. Ս.-ի դին: Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
09:00 09.05.2024
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է08:53 09.05.2024
Բայդենը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները08:24 09.05.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:12 09.05.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ21:54 08.05.2024
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»20:31 08.05.2024
Ավտովթար՝ Տավուշի մարզում. կան տուժածներ19:19 08.05.2024
Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա18:40 08.05.2024
Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է18:33 08.05.2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին18:26 08.05.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն17:46 08.05.2024
Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի17:00 08.05.2024
Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը16:32 08.05.2024
Այրվել է ավտոմեքենա16:17 08.05.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 2-7-ը16:08 08.05.2024
Գազայում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 55 մարդ15:10 08.05.2024
Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի14:19 08.05.2024
Հրդեհ՝ Աբովյան փողոցում14:07 08.05.2024
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա13:37 08.05.2024
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից00:19 09.05.2024
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը լավատես է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալՄոսկվան դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դա քննարկելու համար»։ «Մենք կսպասենք բանակցությունների արդյունքներին, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար, կա երկկողմ հարաբերությունների պոտենցիալ։ Տվյալ պարագայում մենք ավելի […] ...
00:07 09.05.2024
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՀայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի […] ...
00:02 09.05.2024
Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարություններըՄոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի […] ...
23:54 08.05.2024
Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեմանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...
23:42 08.05.2024
Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...
23:30 08.05.2024
Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումըԿրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...