Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ա.-ն (ծնված 1961 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ռ. Ա.-ին մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Возможно, это изображение 5 человек, дорога и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

14:54 09.05.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և գնդապետ Քևին Սթիլը հարգանքի տուրք են մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մոտ։ ...

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

14:33 09.05.2024

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։ ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

13:59 09.05.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիա այցելության համար։ Իր հերթին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և […] ...

ԵՄ Թվինինգ ծրագիրն աջակցել է ՀՀ պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը. նախարարի տեղակալը մասնակցել է ամփոփիչ միջոցառմանը

13:29 09.05.2024

ԵՄ Թվինինգ ծրագիրն աջակցել է ՀՀ պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը. նախարարի տեղակալը մասնակցել է ամփոփիչ միջոցառմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի պաշտոնական փակման միջոցառմանը: Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավարներին՝ ընգծելով Ծրագրի շրջանակում տրամադրված փորձագիտական աջակցության և իրականացված կարողությունների զարգացման ծրագրերի կարևորությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կոռուպցիայի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:14 09.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը՝ ինտենսիվ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […] ...

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ․ Խաչատուրյան

12:13 09.05.2024

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ․ Խաչատուրյան

ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, […] ...

BACK_TO_TOP