ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

15:54 27.04.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի առթիվ։

«Ոգեկոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։

Հայաստանը ցանկանում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ընդհանուր արժեքների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կշարունակի աջակցել Ուկրաինայում խաղաղությանը

23:00 09.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կշարունակի աջակցել Ուկրաինայում խաղաղությանը

Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել նպաստել Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատմանը։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը ի սկզբանե նպաստել է բանակցություններին, ինչպես նաև մտադիր է շարունակել նույն ճանապարհը համապատասխան կողմերի հետ և դրական ջանքեր գործադրել հնարավորինս արագ խաղաղության հասնելու համար», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում […] ...

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Գազայի հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունների համաձայնեցման ուղղությամբ

22:29 09.05.2024

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Գազայի հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունների համաձայնեցման ուղղությամբ

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների ուղղությամբ, որոնք կհանգեցնեն Գազայի հատվածում հրադադարի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Բանակցությունների առումով մենք շարունակում ենք խորհրդակցել Իսրայելի կառավարության հետ այս շաբաթվա սկզբին ՀԱՄԱՍ-ին ներկայացված առաջարկի լրացումների շուրջ: Աշխատանքները շարունակվում են տեքստի համաձայնեցման ուղղությամբ՝ […] ...

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

21:40 09.05.2024

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

ՉԺՀ-ն և Հունգարիան երբեք հակառակորդներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք Չինաստանը համարում ենք բարեկամ պետություն, իրականում պատմության ընթացքը երբեք այնպես չի փոխվի, որ մեր երկրները դառնան հակառակորդներ»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

Ռաֆահում գործողությունը իրականում կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի դիրքերը․ Ջոն Քիրբի

20:23 09.05.2024

Ռաֆահում գործողությունը իրականում կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի դիրքերը․ Ջոն Քիրբի

ԱՄՆ-ը կարծում է, որ իսրայելական խոշոր ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում կամրապնդի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դիրքերը։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մեր կարծիքով, Ռաֆահում գործողությունը իրականում կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի դիրքերը: Դա մեր տեսակետն է»,- ասել է Քիրբին: Նա նաև պարզաբանել […] ...

Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան Ուկրաինայում

19:36 09.05.2024

Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել երկրում ռազմական դրությունը և զորահավաքը մինչև օգոստոսի 11-ը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։ Համաձայն հրապարակման՝ փաստաթղթերը պետության ղեկավարը ստորագրել է հինգշաբթի՝ մայիսի 9-ին։ Նախօրեին Գերագույն Ռադան 90 օրով երկարաձգել էր ռազմական դրությունն ու զորահավաքը։ Մինչ այս Զելենսկին այդ օրինագծերը ներկայացրել էր Գերագույն Ռադա։ Ռազմական […] ...

BACK_TO_TOP