Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

19:08 27.04.2024

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սալահի հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղի 82-րդ րոպեին, երբ եգիպտացին պատրաստվում էր փոխարինման դուրս գալ, հայտնում է BBC-ն։

«Կարո՞ղ եմ բացահայտել, թե ինչ է ասվել։ Ոչ: Այս մասին մենք արդեն խոսել ենք հանդերձարանում։ Ինձ համար ամեն ինչ անցյալում է»,- ասել է Կլոպը։

Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» 75 միավորով երրորդ տեղում է։ Առաջնությունը 77 միավորով գլխավորում է Լոնդոնի «Արսենալը»։ «Մանչեսթեր Սիթին» մեկ միավորով է հետ մնում «Արսենալից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զախարյանը վարձավճարով չի տեղափոխվի այլ ակումբ

23:54 09.05.2024

Զախարյանը վարձավճարով չի տեղափոխվի այլ ակումբ

Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը» մտադիր չէ 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ «РБ Спорт»-ը գրում է, որ հայ ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում կշարունակի հանդես գալ բասկյան ակումբում։ «Ռեալ Սոսիեդադում» դրական են գնահատում Զախարյանի խաղն առաջին մրցաշրջանում։ Չնայած մի շարք ակումբներ պատրաստ են վարձակալել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանին, սակայն իսպանական ակումբը հույսեր է կապում նրա հետ։ […] ...

Ինչո՞ւ է սիրողական ակումբի ֆուտբոլիստը հրավիրվել Ուրուգվայի հավաքական

23:27 09.05.2024

Ինչո՞ւ է սիրողական ակումբի ֆուտբոլիստը հրավիրվել Ուրուգվայի հավաքական

«Խուվենտուդ դե Սորինո» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Վալտեր Դոմինգեսը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական, գրում է SPORTbible-ն։ Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան Ամերիկայի գավաթի խաղարկությանը պատրաստվելու համար խնդրի առջև է կանգել։ Մինչ մրցաշարի մեկնարկը` բազմաթիվ ֆուտբոլիստներ իրենց ակումբների կազմում պետք է մասնակցեն Լիբերտադորեսի և Սուդամերիկանայի գավաթի խաղարկության հանդիպումներին։ Ստեղծված իրավիճակում Բիելսան ստիպված է եղել մարզական հավաքին […] ...

Հայաստանի Ֆուտզալի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

23:06 09.05.2024

Հայաստանի Ֆուտզալի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 32-րդ տեղն է զբաղեցնում 139 թիմերի հաշվարկում։ ՖԻՖԱ-ն առաջին անգամ է կազմել ֆուտզալի ազգային թիմերի վարկանիշային ցուցակ։ Առաջին տեղում Բրազիլիայի հավաքականն է, որին հաջորդում են Պորտուգալիան ու Իսպանիան։ Լավագույն տասնյակում են նաև Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։ 2023 թվականին ֆուտզալի […] ...

Հայաստանի Մ14 հավաքականը զիջել է  Լիբանանի թիմին

22:40 09.05.2024

Հայաստանի Մ14 հավաքականը զիջել է Լիբանանի թիմին

Մայիսի 9-ին Երևանում մեկնարկել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականը առաջին խաղում զիջել Լիբանանի հասակակիցների թիմին 0:1 hաշվով: Գոլը լիբանանցիները խփել են հանդիպման 11-րդ րոպեին: Աչքի է ընկել Մոհամադ Մադին: ...

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները չկարողացան այսօր օլիմպիական ուղեգրեր նվաճել

22:06 09.05.2024

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները չկարողացան այսօր օլիմպիական ուղեգրեր նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացան օլիմպիական ուղեգիր նվաճել Ստամբուլում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներին պայքարից դուրս թողած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, հայ ըմբիշների համար պայքարն ավարտված է: Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն […] ...

Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

21:51 09.05.2024

Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ստոկհոլմում կայացած ուշուի Եվրոպայի 19-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան: Հայաստանի երեք ներկայացուցիչներ ոսկե մեդալ են նվաճել երիտասարդների մրցապայքարում, չորսը՝ մեծահասակների: Մեծահասակներ Դավիթ Վարդանյան (65 կգ)՝ ոսկե մեդալ Արսեն Բագրյան (60 կգ)՝ ոսկե մեդալ Դավիթ Իսախանյան (56 կգ)՝ ոսկե մեդալ Ժիրայր […] ...

BACK_TO_TOP