Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

18:11 28.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ապրիլի 27-30-ը կլինի Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» (World Economic Forum)։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի կառավարության, ինչպես նաև ֆորումին մասնակից միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիրահատությունից երկու ամիս անց ԱՄՆ-ում մահացել է խոզի երիկամով աշխարհում առաջին հիվանդը

19:31 12.05.2024

Վիրահատությունից երկու ամիս անց ԱՄՆ-ում մահացել է խոզի երիկամով աշխարհում առաջին հիվանդը

Վիրահատությունից գրեթե երկու ամիս անց ԱՄՆ-ում մահացել է հիվանդը, ով ստացել է աշխարհում առաջին գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամը։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ Մասաչուսեթսի հիվանդանոցին հղումով։ «Մասաչուսեթսից տղամարդը, որն ստացել է աշխարհում առաջին խոզի երիկամը, մահացել է: Հիվանդանոցը հայտնել է Սլեյմանի մահվան մասին շաբաթ օրը՝ փոխպատվաստումը ստանալուց երկու ամիս անց», – ասվում է հեռարձակողի […] ...

Ուկրաինայում հայտարարել են, որ Բելգորոդում բնակելի շենքի պայթյունը կարող է սադրանք լինել

19:08 12.05.2024

Ուկրաինայում հայտարարել են, որ Բելգորոդում բնակելի շենքի պայթյունը կարող է սադրանք լինել

Ռուսաստանի այն մեղադրանքները, թե Ուկրաինայի պաշտպանության ուժերը Բելգորոդում շենք են գնդակոծել, չեն համապատասխանում իրականությանը. Դա կարող է լինել ռմբակոծություն կամ կենցաղային պայթյուն, որը ՌԴ քարոզչությունն օգտագործում է իր շահերից ելնելով։ Այս տեսակետը Telegram-ում հնչեցրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ «Բելգորոդի շենքը կարծես պայթեցվել է, տեսախցիկների տեսագրությունում չեն […] ...

Բժիշկը զգուշացրել է սոդայի վտանգավորության մասին

18:49 12.05.2024

Բժիշկը զգուշացրել է սոդայի վտանգավորության մասին

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը զգուշացրել է կերակրի սոդայի վտանգավորության մասին. այս մասին հայտնում է DoctorPeter-ը։ Մասնագետի կարծիքով՝ կերակրի սոդան չի կարելի օգտագործել այրոցը բուժելու համար, քանի որ այն մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։ «Սոդան ալկալիով մարում է ստամոքսի թթունը, սակայն այդ ազդեցությունը երկար չի տևում, ուստի օրգանիզմն ակտիվորեն աղաթթու է արտադրում, ինչը կարող է հանգեցնել այրոցի […] ...

Բելգորոդում շենքի փլատակներից երկու մարդու դի են դուրս բերել

18:36 12.05.2024

Բելգորոդում շենքի փլատակներից երկու մարդու դի են դուրս բերել

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդում շենքի փլատակներից երկու զոհ է դուրս բերվել։ Նա հավելել է, որ  որոշ մարդիկ շարունակում են մնալ Բելգորոդում վնասված շենքի փլատակներում, փրկարարներն անում են ամեն ինչ նրանց կյանքը փրկելու համար, հայտնել է նա Telegram-ի իր ալիքում։ «Տեղեկություններ կան, որ մարդիկ կարող են մնալ փլատակների տակ։ Փրկարարներն ամեն ինչ անում […] ...

Մեծ Բրիտանիան զորքեր չի ուղարկի Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար

18:29 12.05.2024

Մեծ Բրիտանիան զորքեր չի ուղարկի Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ օգտագործել իր զորքերը Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով պաղեստինյան անկլավի ափերի մոտ լողացող հարթակի կառուցումը։ «Թագավորական նավատորմի RFA Cardigan Bay նավը կգործի որպես մի տեսակ նյութատեխնիկական հանգույց՝ նավամատույցի մոտ: Այնուամենայնիվ, վարչապետ Ռիշի Սունակը, ես և մյուս նախարարները կարծում էինք, […] ...

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի վարորդի նկատմամբ միգրանտների մտացածին հաշվառման փաստով գործ է հարուցվել

18:14 12.05.2024

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի վարորդի նկատմամբ միգրանտների մտացածին հաշվառման փաստով գործ է հարուցվել

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգում «Մոյկա» գետն ընկած ավտոբուսի վարորդի նկատմամբ՝ օտարերկրյա քաղաքացիների մտացածին հաշվառման հոդվածով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ի Telegram ալիքը։ «Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին դրամական պարգևի դիմաց իր բնակարանում մտացածին հաշվառել է օտարերկրյա առնվազն 10 քաղաքացու»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ […] ...

BACK_TO_TOP