ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

22:53 28.04.2024

Կանադայի Օտտավա քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 4-րդ նիստը։

Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) 4-րդ նիստին (ապրիլի 21-ից 29-ը)։

Հանդիպման հիմնական նպատակն է ապահովել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի կողմից 2022 թ․ մարտին ընդունված՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» 5/14 բանաձևի իրագործման գործընթացը՝ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ ապագա համաձայնագրի վերանայված նախագծի քննարկման և լրամշկման միջոցով։

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում նախատեսվում է համաձայնագրի նախագծի մի շարք բաժինների լրամշակում, այդ թվում․
✅ նպատակը, սահմանումները, սկզբունքները և կարգավորման առարկան,
✅ առաջնային պոլիմերներ, խնդրահարույց և խուսափելի պլաստիկ արտադրանք, ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ,
✅ արտադրանքի նախագծում, արտադրություն և սպառում,
✅ արտադրողի ընդլայված պատասխանատվություն,
✅ թափոնների կառավարում,
✅ գոյություն ունեցող պլաստիկ աղտոտում,
✅ հաշվետվողականություն, մոնիթորինգ և թափանցիկություն,
✅ ֆինանսավորման մեխանիզմ,
✅ կարողությունների զարգացում, տեխնիկական աջակցություն և տեխնոլոգիաների փոխանցում,
✅ ազգային գործողությունների ծրագրեր,
✅ իրականացում և իրավակիրարկում,
✅ միջազգային համագործակցություն,
✅ տեղեկատվության փոխանակում,
✅ իրազեկության բարձրացում, կթություն և հետազոտություններ,
✅ գործընկերների և շահագրգիռ կողմերի ներգրավում և այլն։

Հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է հանդիպման օրակարգով նախատեսված նիստերին, տարածաշրջանային հանդիպումներին, ձևավորված աշխատանքային խմբերի քննարկումներին, մասնավորապես պատվիրակության կողմից կարևորվել և արտահայտվել են հետևյալ տեսակետները․

✅ որպես Բարձր հավակնության կոալիցիայի (High Ambition Coalition to End Plastic Pollution, https://hactoendplasticpollution.org ) անդամ, Հայաստանը կիսում է այն կարծիքը, որ համաձայնագիրը պետք է կանոնակարգի պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլը (նախագծում, արտադրություն, սպառում, վերօգտագործում, վերամշկում և թափոնների կառավարում),

✅ համաձայնագիրը պետք է խրախուսի երկրներին գործարկել և բարելավել Արտադրողի ընդլայված պատասխանատվության համակարգերը՝ պլաստիկ արտադրանքի կառավարման համար։

✅ համաձայնագիրը պետք է սահմանի կոնկրետ պարտավորություններ խնդրահարույց և խուսափելի պլաստիկ արտադրանքի (ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք) նվազեցման, ինչպես նաև գոյություն ունեցող պլաստիկ աղտոտումը վերացնելու համար,

✅ անցումային տնտեսությամբ երկրները պետք է ունենան համաձայնագրի իրականացման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ֆինանսական միջոցների հասանելություն։ Այն նաև պետք է խրախուսի գիտական և տեխնոլոգիական նորարարությունները՝ շրջակա միջավայրում պլաստիկ աղտոտման նվազեցման նպատակով:

Որպես հանդիպման հիմնական արդյունք ակնկալվում է պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախագծի վերանայում, լրամշակում և ՄԲԿ հետագա աշխատանքների ուրվագծում՝ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ՄԲԿ 5-րդ ամփոփիչ նիստին ընդառաջ։

Возможно, это изображение 1 человек, отдел новостей и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը բացատրել է, թե ինչու է ընդունում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին և Զելենսկու կնոջը

23:59 13.05.2024

Վուչիչը բացատրել է, թե ինչու է ընդունում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին և Զելենսկու կնոջը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացատրել է, որ Բելգրադը պետք է համագործակցի Կիևի հետ, որը չի ճանաչել Կոսովոն, այդ իսկ պատճառով Սերբիայում ջերմորեն ողջունում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային և Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենային։ «Ի՞նչ եք ուզում ինձնից՝ չխոսե՞լ 40 միլիոնանոց երկրի հետ, որը երբեք ոչ մի վատ բան չի արել Սերբիային և որը չի ճանաչել […] ...

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցն ավարտվել է առանց ոստիկանության հետ բախումների

23:36 13.05.2024

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցն ավարտվել է առանց ոստիկանության հետ բախումների

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած հերթական հանրահավաքն ավարտվել է առանց ոստիկանության հետ միջադեպերի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները, որոնք հիմնականում վրացական բուհերի ուսանողներ էին, որոշել են ավարտել իրենց քաղաքական ելույթները բեմից և երեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից, կրկին հավաքվել խորհրդարանի մոտ՝ բողոքելու լիագումար նիստի անցկացման դեմ, որի […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելին որոշակի տեսակի զենք չի մատակարարի, եթե վերջինս ներխուժի Ռաֆահ

23:25 13.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելին որոշակի տեսակի զենք չի մատակարարի, եթե վերջինս ներխուժի Ռաֆահ

Միացյալ Նահանգները որոշակի տեսակի հարձակողական սպառազինություն չի մատակարարի Իսրայելին, եթե նա խոշոր ցամաքային գործողություն իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ նման գործողության դեպքում որոշակի հարձակողական զինատեսակներ չի մատակարարի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։ Միևնույն […] ...

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

22:52 13.05.2024

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին և կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։ «Ուկրաինայում իրավիճակը կրիտիկական է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի անվտանգությունը, այլև մեր անվտանգությունը: Մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա Ստոկհոլմում հյուսիսային Եվրոպայի վարչապետների համատեղ ասուլիսում: Հեռարձակումն իրականացվել է Շվեդիայի կառավարության գրասենյակի YouTube ալիքով։ ...

Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

22:30 13.05.2024

Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս ոստիկանների կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքերը։ Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Ինձ դուր չեն գալիս նման միջադեպերը, ևս մեկ անգամ կոչ եմ անում […] ...

«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

21:51 13.05.2024

«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

Շիական «Հըզբոլլահի» զինված խմբավորումները կշարունակեն Իսրայելի հետ պատերազմը՝ Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության ուժերին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան՝ Բեյրութում հանրահավաքի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է «Ալ Մանար» հեռուստաալիքը։ Նրա խոսքով, «Հարավային Լիբանանում, Իրաքում, Եմենում և Սիրիայում բոլոր օժանդակ ճակատները, որոնք նպաստում են պաղեստինյան պայքարին, բաց կմնան […] ...

BACK_TO_TOP