Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+20.09 oC

Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել

14:58 29.04.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանի ու հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։

Տեսչական մարմնի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում դիզվառելիքի վաճառակետն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

17:17 15.05.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները: Գլխավոր դատախազն անդրադարձել […] ...

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

17:06 15.05.2024

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

Ղազախստանում կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախական միջպետական փոխգործակցության հետագա […] ...

«Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղանդի բացահայտումն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՎԶԵԲ համաժողովին

16:42 15.05.2024

«Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղանդի բացահայտումն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՎԶԵԲ համաժողովին

Մայիսի 14-16-ը Երևանում անցկացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որի շրջանակում այսօր անցկացվել է «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ […] ...

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

16:10 15.05.2024

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի նախագահն այցելել է Լոռու մարզ

15:55 15.05.2024

Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի նախագահն այցելել է Լոռու մարզ

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն հյուրընկալվել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման […] ...

Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին

15:47 15.05.2024

Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կազմակերպված Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին (Multi-Stakeholder Forum on Science, Technology and Innovation for the Sustainable Development Goals (STI Forum))։ Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, […] ...

BACK_TO_TOP