Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

18:57 29.04.2024

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։

ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Ուշիի Ն․Աղբալյանի անվան միջնակարգ, Շամիրամի Ուսուբ Բեկի անվան հիմնական և Արուճի միջնակարգ դպրոցներում իրականացվել են «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։ Միևնույն ժամանակ Ուշի, Կարբի, Նոր Ամանոս, Շամիրամ և Արուճ բնակավայրերում գործարկվել են էլեկտրական շչակներ։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ․ տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար-պարապմունք է անցկացվել Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցում։

Մի շարք միջոցառումներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ «Հրդեհաշիջում և տարհանում դպրոցներում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի հիմնական դպրոցում։ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ են իրականացվել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից Գեղհովիտ բնակավայրում անցկացվել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակների կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության -հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում և «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունի խոշորացված համայնքի և վարչական բնակավայրի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Քննարկվել են Գեղհովիտ բնակավայրին բնորոշ հնարավոր արտակարգ իրավիճակները, քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները, ներկայացվել մի շարք լուծումներ։
Սեմինար պարապմունքի և զրույց-քննարկման ավարտից հետո անցկացվել է գործնական վարժանք, որի ընթացքում «Օդային տագնապ» ազդանշանով գործարկվել է բնակավայրի շչակը, իրականացվել է բնակչության տարհանում և պատսպարում։

Կոտայքի մարզում ևս իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ՝ բնակչությանը անհրաժեշտ գիտելիքների փոխանցման և պատրաստավածության բարձրացման նպատակով։
Միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ, Քարաշամբ, Կարենիս, Ֆանտան, Սարալանջ, Կամարիս, Զորավան, Նուռնուս, Քաղսի, Արագյուղ, Զառ, Լեռնանիստ գյուղերի միջնակարգ դպրոցներում, Նոր Հաճն և Հրազդան քաղաքների համապատասխանաբար թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում անցկացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել են ինչպես դպրոցի ուսուցչական, այնպես էլ աշակերտական կազմը։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ, Նոր Արտամետ գյուղի միջնակարգ դպրոցներում և Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզում անցկացված դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը և վարվելակերպի կանոնները» թեմային։

Գիտելիքի փոխանցումն առավել պատկերավոր դարձնելու նպատակով Կաթնաղբյուր և Ֆանտան գյուղերի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում և ուսումնական հաստատություններում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պատվիրակության հետ

23:07 16.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պատվիրակության հետ

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի: ...

Մեկնարկել է ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը՝ ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ նախագիծն առաջին ընթերցմանը նախապատրաստելու նպատակով

23:02 16.05.2024

Մեկնարկել է ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը՝ ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ նախագիծն առաջին ընթերցմանը նախապատրաստելու նպատակով

Մայիսի 16-ին Ծաղկաձորում մեկնարկել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ՆԳ նախարարության […] ...

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

22:59 16.05.2024

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Մայիսի 16-ին, ժամը 17:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի պոկված հատվածը (մոտ […] ...

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:05 16.05.2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։ ...

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

21:57 16.05.2024

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ ...

BACK_TO_TOP