Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է փարիզամերձ Կլամար քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+12.09 oC

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է փարիզամերձ Կլամար քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը

21:27 29.04.2024

Ապրիլի 27-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։

Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Կլամարի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Հոգևորականների կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները և Կլամարի բնակիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայում որոշ բանտարկյալներ ազատ կարձակվեն` բանտերում տեղ չլինելու պատճառով․ Reuters

08:38 16.05.2024

Մեծ Բրիտանիայում որոշ բանտարկյալներ ազատ կարձակվեն` բանտերում տեղ չլինելու պատճառով․ Reuters

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ժամանակավորապես որոշում է կայացրել ազատ արձակել որոշ հանցագործների՝ երկրի բանտերի գերբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բացի այդ, որոշ դատական ​​նիստեր կհետաձգվեն բանտերի գերբնակեցման դեմ պայքարի համար ձեռնարկված արտակարգ միջոցառումների շրջանակում: Գործակալությունը նշում է, որ վերջին 30 տարիների ընթացքում Անգլիայում և Ուելսում բանտարկյալների թիվը կրկնապատկվել է՝ ավելի երկար բանտարկությունների և ծանր […] ...

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները օդային զորավարժություններ են անցկացրել

08:30 16.05.2024

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները օդային զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների մասնակցությամբ՝ F-22 Raptor տեխնոլոգիայով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Հարավային Կորեայի տարածքում զորավարժություններին մասնակցել են երկու հարավկորեական F-35A և երկու ամերիկյան F-22 ինքնաթիռներ։ Նախորդ անգամ F-22-ի և F-35A-ի մասնակցությամբ համատեղ թռիչքը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերին, նշում […] ...

Արգենտինան, Բրազիլիան և Չիլին դատապարտել են Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը

08:20 16.05.2024

Արգենտինան, Բրազիլիան և Չիլին դատապարտել են Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը

Արգենտինայի, Բրազիլիայի և Չիլիի իշխանությունները դատապարտել են Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը և համերաշխություն հայտնել եվրոպական երկրի ժողովրդին։ «Արգենտինայի կառավարությունը ցնցված է և կտրականապես դատապարտում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կատարված ստոր հարձակումը, իր համերաշխությունն է հայտնում վարչապետ Ֆիցոյի ընտանիքին և Սլովակիայի ժողովրդին, ինչպես նաև մաղթում է վարչապետին շուտափույթ և լիարժեք ապաքինում»,-ասված […] ...

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է հաղթել Գազայում առանց ԱՄՆ-ի օգնության

08:12 16.05.2024

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է հաղթել Գազայում առանց ԱՄՆ-ի օգնության

Իսրայելը կկարողանա հաղթել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ հակամարտությունը նույնիսկ առանց ԱՄՆ-ի օգնության։ Նման կարծիք է հայտնել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC-ին տված հարցազրույցում։ Կառավարության ղեկավարին հարցրել են՝ արդյոք Իսրայելը կարող է հաղթել այս ճակատամարտում առանց ամերիկյան աջակցության, ինչին ի պատասխան նա նշել է՝ «այո»։ «Չնայած մենք գնահատում ենք ամերիկյան աջակցությունը, սակայն […] ...

Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար

00:01 16.05.2024

Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թշնամական քայլ է անվանել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին։ «Սա բարեկամություն չէ, սա թշնամություն է, սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ մեր արտգործնախարարը, պայմանական ասված, գնա Երևան […] ...

Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են հակակառավարական ցույցին

23:53 15.05.2024

Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են հակակառավարական ցույցին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ Հանրահավաքը ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզ հետ ենք, դուք այլևս երբեք միայնակ չեք լինի։ Որպես ազգ դուք ընտրել եք դեպի Եվրոպա ուղին, […] ...

BACK_TO_TOP