Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի անդամակցի ՆԱՏՕ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի անդամակցի ՆԱՏՕ-ին

22:46 29.04.2024

Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ. սա հետևում է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման ավագ տնօրեն Թոմաս Ռայթի մեկնաբանություններից:

«Ուկրաինան առաջ է շարժվում դեպի անդամություն, ինչը, անշուշտ, դժվար հանգամանք է, քանի որ երկիրը գտնվում է մեծ պատերազմի մեջ, մենք կարող ենք անել քայլեր, որոնք կամրապնդեն նրա պաշտպանությունն ու անվտանգությունը այստեղ և հիմա, ինչպես նաև առաջիկա մի քանի տարիներին, որպեսզի երբ գա այն պահը, երբ Ուկրաինան միանա, ավելի ուժեղ դիրքերում լինի»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը Ատլանտյան խորհրդի սեմինարի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […] ...

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

15:37 16.05.2024

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

Մայիսի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տիկին Վո Թի Ան Սուանին: Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա […] ...

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 16.05.2024

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։ ...

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում․ Միրզոյան

14:45 16.05.2024

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում․ Միրզոյան

Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումից հետո կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետևողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառության վկայությունն է։ «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի […] ...

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

14:27 16.05.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն

13:58 16.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: Մանուշյանն, ի դեպ, միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում: ...

BACK_TO_TOP