Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ «Այաքս» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+20.09 oC

Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ «Այաքս»

13:19 30.04.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ Ամստերդամի «Այաքս»:

54-ամյա նիդերլանդցին հայտնվել է «Այաքսի» կարճ ցուցակում, որում տեղ գտած մասնագետները դիտարկվում են նիդերլանդական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Տեն Հագը 2017-2022 թվականներին էր գլխավորել «Այաքսը», որտեղից էլ տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NBA-ի գործող չեմպիոնը դուրս է մնացել պայքարից

12:22 21.05.2024

NBA-ի գործող չեմպիոնը դուրս է մնացել պայքարից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսը» դուրս է մնացել հետագա պայքարից։ «Նագեթսը» փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի` «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ շարքի վճռորոշ` 7-րդ խաղում տանը պարտվել է 90-98 հաշվով։ «Թիմվերվուլվզը» դուրս է եկել Արմևտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ մրցելու է «Դալաս Մավերիքսի» դեմ։   ...

Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել շվեդական ակումբում

11:49 21.05.2024

Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել շվեդական ակումբում

Հայազգի ֆուտբոլիստ Էդգար Նավասարդյանը դուբլի հեղինակ է դարձել Շվեդիայի երրորդ լիգայում հանդես եկող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։ 19-ամյա ֆուտբոլիստի գոլերն օգնել են իր թիմին առաջնության 9-րդ տուրում 4-1 հաշվով արտագնա հաղթանակի հասնել «Տեբյուի» դեմ խաղում։ «Էրեբրու Սիրիանսկան» 12 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։ Նավասարդյանն այս տարվա մարտին է շվեդական անվանի «Մալմյո» ակումբից տեղափոխվել «Էրեբրու Սիրիանսկա»։ Նա […] ...

«Ռեալը» նոր ռեկորդ է գրանցել

11:34 21.05.2024

«Ռեալը» նոր ռեկորդ է գրանցել

Մադրիդի «Ռեալը» իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղից (4-4) հետո ակումբային ռեկորդ է սահմանել։ «Ռեալը» ներքին առաջնությունում 31-րդ անպարտելի հանդիպումն է անցկացրել։ Opta-ն գրում է, որ սա «Ռեալի» պատմության լավագույն ցուցանիշն է։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լա լիգայում վերջին պարտությունը կրել է 2023 թ. սեպտեմբերի 24-ին` 6-րդ տուրում 1-3 հաշվով զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։ […] ...

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել

10:34 21.05.2024

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում: ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ  Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել: ...

Ֆլորիան Վիրցը՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

08:40 21.05.2024

Ֆլորիան Վիրցը՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 21-ամյա գերմանացին առաջնությունում 32 խաղում խփել է 11 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում, իսկ «Բայերի» հետ դարձել է երկրի չեմպիոն։ Վիրցը հոկտեմբերին, դեկտեմբերին և փետրվարին ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ ...

Արնե Սլոթը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

08:16 21.05.2024

Արնե Սլոթը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է նիդերլանդցի Արնե Սլոթին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 45-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի հունիսի 1-ից: Սլոթն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին, որը 9 տարի անց հեռացել է «Լիվերպուլից»: Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, այս […] ...

BACK_TO_TOP