Շտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՏԿԵՆ աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+18.09 oC

Շտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՏԿԵՆ աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով

13:15 30.04.2024

Ապրիլի 29-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որի ղեկավարն էր ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։

Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվեցին համապատասխան միջանկյալներ և ուսումնավարժության անցկացման պլանով նախատեսված ժամկետում քաղաքացիական պաշտպանության կազմավորումները ուսումնավարժության ղեկավար, նախարարի տեղական Վաչե Տերտերյանին զեկուցեցին իրականացված աշխատանքների մասին։

Վաչե Տերտերյանը, ամփոփելով շտաբային ուսումնավարժությունը, կարևորեց ուսումնավարժության տեսական ձևաչափից բացի նաև նման իրավիճակների գործնական խաղարկումը, որի վերաբերյալ նախարարության Առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մարիա Ազարյանին և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց համապատասխան հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՈՒ-ում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են կատարված աշխատանքները

23:13 20.05.2024

ԶՈՒ-ում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են կատարված աշխատանքները

Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։ Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային […] ...

Մայիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

21:33 20.05.2024

Մայիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել են մշակաբույսերի աճն ու զարգացումը: Առանձին հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, իսկ լեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է եգիպտացորենի ծիլերի առաջացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է։ […] ...

Մայիսի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 20.05.2024

Մայիսի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2/3, 6/2, 11, 11/1, 11/2 շենքեր, Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1 շենքեր, Գայի պող. 3, 5, 7, […] ...

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

20:22 20.05.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն կլինի թվայնացված փաստաթուղթ՝ ապահովելու մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR կոդով […] ...

Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները

19:50 20.05.2024

Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 22-ին մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2024 թվականի միջոցառումները: Ծրագրի կարևոր նպատակն է ապահովել երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը, գեղարվեստական կրթության բնագավառի շահառուների միասնական նպատակների սահմանումն ու իրագործումը՝ մշակութային կրթության ոլորտի, ինչպես նաև տարածքային համաչափ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

19:46 20.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ […] ...

BACK_TO_TOP