Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը

13:38 30.04.2024

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ապրիլի 30-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը, մասնավորապես՝ QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը: Ինչպես նաեւ հարկ վճարողի սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթներում սահմանվել է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չեն ունենալու:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

17:54 17.05.2024

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ, դասընթացներ՝ պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնելով տարբեր նշանակության հաստատություններ։ Աշխատանքների ընթացքում ՓԾ հոգեբանների կողմից ներկայացվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ․ աշխատանքներ են տարվում հոգեբանական և հոգեսոցիալական ուղղություններով, որոնց նպատակն է շահառուների մոտ հոգեբանական առողջության մասին անհրաժեշտ գիտելիքներ և […] ...

47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

17:20 17.05.2024

47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա […] ...

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

17:06 17.05.2024

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 […] ...

Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնևի համալսարան

16:45 17.05.2024

Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնևի համալսարան

Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ: ...

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

16:20 17.05.2024

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա […] ...

Տավուշի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

16:12 17.05.2024

Տավուշի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատման հերթական դեպքն արձանագրել են Տավուշի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք Վերին Ծաղկավան բնակավայրի տարածքում շրջագայության ժամանակ ստուգել են փայտանյութով բարձված մի բեռնատար։ Մեքենայի թափքում շուրջ 11 խմ փայտանյութ կար։ Վարորդի հայտնածով՝ այն ձեռք էր բերել «Նավուրի» անտառպետությունից։ Վազաշենցի 31-ամյա վարորդը 6 […] ...

BACK_TO_TOP