Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+18.09 oC

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

14:05 30.04.2024

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ լիցենզավորումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը:

Վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից ժամկետանց հարկային պարտավորություններ ունենալու դեպքում հարկային մարմինն այդ պարտավորությունները ժամկետանց դառնալուն հաջորդող 5 օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում է լիազոր մարմնին: Այդ տեղեկատվությունը լիցենզիայի գործողությունը կասեցնելու, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում դադարեցնելու հիմք է: «Խնդիրն այն է, որ անգամ ժամկետանց դառնալու հաջորդ օրը, երբ սուբյեկտը կատարում է պարտավորությունը, որը կարող է լինել 5.000, 10.000 կամ 20.000 դրամ, միեւնույնն է դա լիցենզիայի գործողության կասեցման հիմք է հանդիսանում»,- պարզաբանել է Արթուր Մանուկյանը: Առաջարկվում է սահմանել 10-օրյա ժամկետ: Այդ ընթացքում, եթե չկատարվեն լիցենզավորման ժամկետանց պարտավորությունները, ապա հարկային մարմինը լիազոր մարմնին տեղեկատվություն կտրամադրի այդ մասին: Նորմը չի վերաբերելու տարեկան պետական տուրքի պարտավորությունների կատարմանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված խաղային ոլորտը կարգավորող փաթեթում ներառված են նույնատիպ կարգավորումներ, սակայն այդ փաթեթն ուժի մեջ է մտնելու ավելի ուշ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

31-ամյա Նարեկ Կ.-ն հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

11:00 21.05.2024

31-ամյա Նարեկ Կ.-ն հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Մամիկոնյանց փողոցի հացեներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 31-ամյա Նարեկ Կ.-ն: Նա մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: ...

Առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության չկատարել շենք-շինությունների կառուցում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

10:52 21.05.2024

Առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության չկատարել շենք-շինությունների կառուցում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարաություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին‚ կազմակերպություններին ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում‚ առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության‚ չկատարել կոմունիկացիաների անցկացում‚ շենք-շինությունների կառուցում։ Ցանկացած նման դեպք նախատեսում է պատասխանատվություն»։   ...

«Երևանի բալետային փառատոն»-ը կհյուրընկալի թատերախմբերի տարբեր երկրներից

10:28 21.05.2024

«Երևանի բալետային փառատոն»-ը կհյուրընկալի թատերախմբերի տարբեր երկրներից

«Երևանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում, արվեստասերներին հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին: «Բացօթյա բալետային փառատոնին հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն […] ...

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Արարատի մարզում

10:16 21.05.2024

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Արարատի մարզում

Մայիս ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից Արարատ համայնքի թիվ 4 ու Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի մանկապարտեզներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում», իսկ Շաղափ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ «Ուսումնավարժությունների նպատակն էր. • Օժանդակել հերթափոխի […] ...

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

10:11 21.05.2024

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […] ...

Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազ չի լինի

10:05 21.05.2024

Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP