Լոնդոնում սամուրայական սրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Լոնդոնում սամուրայական սրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա

14:43 30.04.2024

Լոնդոնի արևելքում մի քանի մարդ վիրավորվել է սրով զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է Metropolitan Police-ը։

«Ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայություններ գտնվում են Արևելյան Լոնդոնի Հայնոտի շրջանում՝ լուրջ միջադեպից հետո, երբ սրով տղամարդ է բերման ենթարկվել»,- ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։

Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հարձակվել է անցորդների և երկու ոստիկանների վրա, մի քանի հոգի տուժել են։ Ոստիկանությունը տեղի ունեցածը չի կապում ահաբեկչության հետ։

Ըստ ականատեսների, որոնց վկայակոչել է Telegraph թերթը, «տղամարդը վազում էր սամուրայական սրով» և «չորս հոգու վերքեր է հասցրել»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

16:20 17.05.2024

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա […] ...

Տավուշի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

16:12 17.05.2024

Տավուշի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատման հերթական դեպքն արձանագրել են Տավուշի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք Վերին Ծաղկավան բնակավայրի տարածքում շրջագայության ժամանակ ստուգել են փայտանյութով բարձված մի բեռնատար։ Մեքենայի թափքում շուրջ 11 խմ փայտանյութ կար։ Վարորդի հայտնածով՝ այն ձեռք էր բերել «Նավուրի» անտառպետությունից։ Վազաշենցի 31-ամյա վարորդը 6 […] ...

Հանրային տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

16:00 17.05.2024

Հանրային տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:50 17.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով։ Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում օդում սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 17-ի, 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ի և 20-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան […] ...

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

12:09 17.05.2024

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

12:03 17.05.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով, ինչպես նաև կվարի խորհրդաժողովի հերթական […] ...

BACK_TO_TOP