Ապօրինի հանքարդյունահանում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+19.09 oC

Ապօրինի հանքարդյունահանում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

15:50 30.04.2024

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բյուրակն գյուղի հարևանությամբ գործող տուֆ քարի հանքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն խախտել է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին տարածք: Թրթուրավոր էքսկավատորն ու վերամբարձ կռունկն աշխատում էին, մի ինքնաթափ էլ բեռնված էր մեծաբեկոր տուֆ քարով:

Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ապօրինի գործունեություն է ծավալել պայմանագրով իրեն հատկացված 1,26 հեկտարից դուրս` համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողատարածքում:

Վնասի չափը պարզվում է: Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

11:39 21.05.2024

Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մուրադյան Եղբայրների փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ծովինար Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Ծովինար Ս.-ն ներկայացվել է վարույթն […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:07 21.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի […] ...

31-ամյա Նարեկ Կ.-ն հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

11:00 21.05.2024

31-ամյա Նարեկ Կ.-ն հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Մամիկոնյանց փողոցի հացեներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 31-ամյա Նարեկ Կ.-ն: Նա մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: ...

Առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության չկատարել շենք-շինությունների կառուցում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

10:52 21.05.2024

Առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության չկատարել շենք-շինությունների կառուցում․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարաություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին‚ կազմակերպություններին ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում‚ առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության‚ չկատարել կոմունիկացիաների անցկացում‚ շենք-շինությունների կառուցում։ Ցանկացած նման դեպք նախատեսում է պատասխանատվություն»։   ...

«Երևանի բալետային փառատոն»-ը կհյուրընկալի թատերախմբերի տարբեր երկրներից

10:28 21.05.2024

«Երևանի բալետային փառատոն»-ը կհյուրընկալի թատերախմբերի տարբեր երկրներից

«Երևանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում, արվեստասերներին հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին: «Բացօթյա բալետային փառատոնին հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն […] ...

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Արարատի մարզում

10:16 21.05.2024

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Արարատի մարզում

Մայիս ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից Արարատ համայնքի թիվ 4 ու Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի մանկապարտեզներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում», իսկ Շաղափ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ «Ուսումնավարժությունների նպատակն էր. • Օժանդակել հերթափոխի […] ...

BACK_TO_TOP