Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող

18:20 30.04.2024

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը:

«Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 1000 պատասխան:

Ապրիլի 23-29-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել են Շառլ Ազնավուրի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցին.

  • ՀՀ Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նելի Ներսիսյան,
  • ՀՀ Տավուշի մարզի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Ալինա Դավթյան,
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյան,
  • ՀՀ Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ինա Բահրիկյան,
  • Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արմեն Հակոբյան,
  • Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի պատմահասարակագիտական ենթահոսքի 10֊րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյան,
  • ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյան:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում իրականացվել են նմանատիպ այլ մրցույթներ ևս՝ նշանավոր անձանց հոբելյանների և կարևոր իրադարձությունների շրջանակում: Առաջիկայում նախատեսվում է մրցույթ՝ Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանի շրջանակում»,-նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

19:07 17.05.2024

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […] ...

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

17:54 17.05.2024

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ, դասընթացներ՝ պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնելով տարբեր նշանակության հաստատություններ։ Աշխատանքների ընթացքում ՓԾ հոգեբանների կողմից ներկայացվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ․ աշխատանքներ են տարվում հոգեբանական և հոգեսոցիալական ուղղություններով, որոնց նպատակն է շահառուների մոտ հոգեբանական առողջության մասին անհրաժեշտ գիտելիքներ և […] ...

47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

17:20 17.05.2024

47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա […] ...

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

17:06 17.05.2024

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 […] ...

Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնևի համալսարան

16:45 17.05.2024

Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնևի համալսարան

Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ: ...

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

16:20 17.05.2024

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա […] ...

BACK_TO_TOP