Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+18.09 oC

Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ

19:20 30.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Քննարկվել են միության հետ համագործակցության ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանը, արտահանման և ներմուծման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։
 Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։
Հանդիպման մասնակիցները կարևորել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել առկա խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, նաև ողջունել են Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Արարատի մարզում

10:16 21.05.2024

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Արարատի մարզում

Մայիս ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից Արարատ համայնքի թիվ 4 ու Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի մանկապարտեզներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում», իսկ Շաղափ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ «Ուսումնավարժությունների նպատակն էր. • Օժանդակել հերթափոխի […] ...

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

10:11 21.05.2024

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […] ...

Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազ չի լինի

10:05 21.05.2024

Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

09:53 21.05.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մայիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3883 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 117 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 437, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 244, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:35 21.05.2024

Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհամում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Արարատի մարզի Արտաշատ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:03 21.05.2024

Արարատի մարզի Արտաշատ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին՝ ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: ...

BACK_TO_TOP