Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+14.09 oC

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:58 30.04.2024

Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է. ՔԿ

17:11 21.05.2024

Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված […] ...

Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

15:29 21.05.2024

Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։ Ժամը 23.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա: Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ […] ...

52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու մեղադրանքով

14:11 21.05.2024

52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում […] ...

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ

12:28 21.05.2024

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ

Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, նույն տրամաչափի 12 փամփուշտ և ծալովի դանակ: Երիտասարդը […] ...

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

11:57 21.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի […] ...

Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

11:39 21.05.2024

Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մուրադյան Եղբայրների փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ծովինար Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Ծովինար Ս.-ն ներկայացվել է վարույթն […] ...

BACK_TO_TOP