Հրդեհ Ալավերդի քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+18.09 oC

Հրդեհ Ալավերդի քաղաքում

08:06 01.05.2024

Մայիսի 1-ին, ժամը 01:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Singapore Airlines-ի չվերթի ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 70-ը

21:07 21.05.2024

Singapore Airlines-ի չվերթի ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 70-ը

Singapore Airlines ավիաընկերության՝ Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 70-ը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Բանգկոկի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել են տուժած ուղևորները։ «Հիվանդանոցից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բուժման է ուղարկվել 71 մարդ, որոնցից վեցի վիճակը ծանր է»,- գրում է գործակալությունը։ Ավելի վաղ Singapore Airlines-ը հայտնել էր, որ Boeing 777-300ER ինքնաթիռով Լոնդոնից […] ...

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

20:20 21.05.2024

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին անցկացրել է աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն […] ...

Սուրենյանը հայտնել է նոր տեղումնաբեր ցիկլոնի մոտենալու մասին

19:48 21.05.2024

Սուրենյանը հայտնել է նոր տեղումնաբեր ցիկլոնի մոտենալու մասին

Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

19:26 21.05.2024

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողների կողմից «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անցկացվել է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել դպրոցի կազմավորումների գործնական հմտությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, ինչպես նաև ստուգել անձնակազմից […] ...

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […] ...

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:28 21.05.2024

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և […] ...

BACK_TO_TOP