Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+23.09 oC

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

13:09 01.05.2024

Մեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Ըստ տեղեկությունների՝ խոսակցությունը ընթանում է փակ դռների հետևում։

Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որին իսրայելական կողմից կմասնակցեն ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով

15:11 21.05.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով․ «Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների միացել է նաև Հայաստանը։ Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես. մասնակից երկրներն, ի […] ...

Լավրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

14:33 21.05.2024

Լավրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Վաշինգտոնի պատժամիջոցները ավիացիոն ոլորտում, այդ թվում՝ Իրանի դեմ,  և ամերիկյան արտադրության ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը, վտանգի տակ են դնում մարդկանց։ ԱՄՆ-ը միտումնավոր վնասում է հասարակ քաղաքացիներին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն արդեն ուղղակիորեն ասել է դա՝ մեղադրելով ԱՄՆ-ին պատժամիջոցների համար, որոնք ներառում են ամերիկյան ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը՝ […] ...

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը

13:43 21.05.2024

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը

Մայիսի 21-ին Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է […] ...

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

12:58 21.05.2024

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում

Իրավիճակը ցույց տվեց, որ ուկրաինական հակամարտությունը մարտի դաշտում լուծում չունի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով ճապոնական առաջատար վերլուծական կենտրոններից մեկում՝ Sasakawa Peace Foundation-ում։ «Այս պատերազմը լուծում չունի մարտի դաշտում: Ռազմի դաշտում կան զոհվածներ և ավերածություններ, բայց լուծում չկա: Արևմտյան աշխարհը միլիարդավոր եվրոներ է ծախսել […] ...

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

12:16 21.05.2024

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները: Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ...

Սիրիայի նախագահի կնոջ մոտ լեյկոզ է ախտորոշվել

12:11 21.05.2024

Սիրիայի նախագահի կնոջ մոտ լեյկոզ է ախտորոշվել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ՝ Ասմայի մոտ ախտորոշվել է սուր միելոիդ լեյկոզ, ասվում է Սիրիայի նախագահական գրասենյակի հաղորդագրության մեջ։ «Այն բանից հետո, երբ առաջին տիկին Ասմա Ասադի մոտ ի հայտ եկան մի քանի ախտանշաններ, նա ենթարկվեց մի շարք բժշկական թեստերի և հետազոտությունների, նրա մոտ ախտորոշվեց սուր միելոիդ լեյկոզ», – ասվում է հայտարարության մեջ: ...

BACK_TO_TOP