Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան

23:09 01.05.2024

Սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնում լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, որ ոչ թե գծվում, այլ վերարտադրվում է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանի ձեռքի տակ չկան 1988 թվականի Խորհրդային Հանրապետությունների նախարարների խորհրդի տեղակալների կողմից հաստատված արձանագրությունները: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, հարցում էր արել սահմանազատման հանձնաժողով, Կադաստրի կոմիտե, Պաշտպանության նախարարություն, և ասել են, որ այնտեղ նման փաստաթուղթ չկա, հետևաբար հարց է ծագում՝ ինչի՞ հիման վրա է այս սահմանազատումը», – Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան` Փաշինյանը նշել է.

«Նախ ասեմ, որ ինձ տեղեկացրել են պատգամավորի այդ հայտարարության վերաբերյալ, և ես տեղեկատվություն եմ վերցրել Կադաստրի կոմիտեից, մյուս մարմիններից, չի ասվում, որ այդ հարցումից առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր խմբակցության ղեկավարը նույնպես հարցում է իրականացրել և Կադաստրի կոմիտեից խնդրել կամ պահանջել է թղթերը: Կադաստրի կոմիտեից նրան ասել են՝ այդ փաստաթղթերի գաղտնիության ռեժիմն այնպիսին է, որ չեն կարող դրանք տրամադրել, բայց հրավիրել են խմբակցության ղեկավարին ծանոթանալ փաստաթղթերին Կադաստրի կոմիտեում: Հետագայում, երբ սահմանազատման այս գործընթացներն ակտիվացել են, եթե չեմ սխալվում, այդ հարցումը եղել է 2022թ., Պաշտպանության նախարարությունն իր գործառույթներն իրականացնելու համար այդ փաստաթղթերը խնդրել է Կադաստրի կոմիտեից և Կադաստրի կոմիտեն տրամադրել է Պաշտպանության նախարարությանը, ենթադրում եմ՝ գաղտնիության ավելի բարձր աստիճանով, և երբ այդ ժամանակ երկրորդ անգամ Կադաստրի կոմիտե դիմել են, Կադաստրի կոմիտեն ուղղակի ասել է, որ մեր ձեռքի տակ այդ փաստաթղթերը չկան»:

Ըստ վարչապետի, այդ փաստաթղթերը բոլորը կան, Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ են, և դրանց հետ աշխատում են, ընդ որում՝ ոչ մեկ գերատեսչություն, աշխատում են տարբեր գերատեսչություններ, դրանք գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են և իրենց հետ աշխատելու, հարաբերվելու որոշակի ռեժիմներ կան։

«Ենթադրում եմ, որ թյուրիմացությունները կարող են կախված լինել այդ ռեժիմների հետ: Բայց ուզում եմ այդ թեմայի հետ կապված հետևյալի վրա ուշադրություն դարձնել, որ երբեմն՝ մենք հասկանալիորեն տարբեր իրադրությունների բերումով կենտրոնանում ենք կոնկրետ տեղանքների վրա և սկսում ենք լայնորեն քննարկել, թե կոնկրետ տեղանքներում ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, ե՞րբ է եղել և այլն, և այդպես շարունակ, բայց սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնում լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով:

Կարողացա՞ բացատրել, որովհետև տեսեք՝ մենք կարող ենք ունենալ տարբեր տեղերի համար տարբեր փաստաթղթեր, տարբեր փաստաթղթերի խմբեր, ենթադրենք՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 փաստաթղթերի տրցակներ, որովհետև գիտեք, որ պրոցեսները հասկանալիորեն մի երկրի մեջ է եղել՝ Խորհրդային Միության նկատի ունեմ, տարբեր պրոցեսներ են եղել: Հիմա մենք պետք է սկզբունք որդեգրենք, թե ի՞նչ սկզբունքով ենք սահմանազատումն իրականացնում, մենք այդ տարբեր տրցակներից վերցնում ենք այն թղթապանակները, որոնք իրար հետ, այսպես ասած, լեգիտիմ կապ ունեն, և այդ լեգիտիմ կապով մենք ոչ թե մի առանձին վերցրած հատվածի խնդրի տրամաբանությամբ ենք նայում, այլև մեր տրամաբանությամբ, որ մեր սահմանի ամբողջ երկայնքի լեգիտիմ վերարտադրումը կարողանանք արտաբերել: Այսինքն՝ այս է պատճառը, որ այստեղ կարող է որոշակի շերտեր առաջանան, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայի առումով, որ կառավարությունն ունենա կաշկանդվածություններ՝ պատասխանելու հարցին, բա այս ծառն ի՞նչ եղավ, բա այս քարն ի՞նչ եղավ, որովհետև այդ ծառը և քարը մենք դիտարկում ենք ուրիշ այլ բազմաթիվ ծառերի և քարերի հետ նույն շղթայի մեջ, և մեզ համար կարևոր է ստեղծել լեգիտիմ հենքով գիծ, որ այս բոլոր քարերը և ծառերը միացնեն իրար, սահման նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետության շուրջ լեգիտիմ միջազգային իրավունքով ամրագրված սահման ձևավորվի, ավելի ճիշտ՝ վերարտադրվի այդ սահմանը», – հավելել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP