Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններն անցկացրել են ուսումնավարժանքներ, դասախոսություններ և սեմինարներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններն անցկացրել են ուսումնավարժանքներ, դասախոսություններ և սեմինարներ

14:40 02.05.2024

Ապրիլ ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունները կազմակերպել և անց են կացրել ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ, որոնց նպատակն էր ապահովել և բարձրացնել բնակչության պաշտպանությունը, պատրաստվածությունը, ինչպես նաև ուսուցանել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնները։
Փրկարարական ծառայողների կողմից շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել Արմավիրի մարզի Խոյ և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքներում՝ համապատասխանաբար «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով:

Ուսումնավարժանքների նպատակն էր կատարելագործել համայնքների ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման, արտակարգ իրավիճակների առաջացման (սպառնալիքի) և հետևանքների վերացման գործում, ինչպես նաև ապահովել ուժերի պատրաստականությունն աղետի գոտում փրկա¬րարական և անհե¬տա¬¬ձգելի վթարավերականգնողական աշխա¬տանք¬ների իրականացման գործում, զարգացնել ուսումնավարժություններում ընդգրկված մարմինների ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման ընթացքում:

Միևնույն ժամանակ Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցություն է ունեցել Դիլիջանի համայնքապետարանի կողմից անցկացված «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որին մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար կազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ներկայացուցիչներ։
Շտաբային ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել Դիլիջան համայնքի ղեկավար կազմի ունակություններն անտառային հրդեհների ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների և տարհանման աշխատանքների իրականացման ժամանակ։

Շարունակելով ուսումնավարժությունների շարքը՝ մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքները նախադպրոցական ուսումնական հաստատությունում», Վայոց ձորի մարզի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Վայոց ձոր» ԳԳՄ Եղեգնաձորի տարածքային տեղամասում՝ «Գազի արտահոսք բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում՝ հրդեհի բռնկմամբ» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց նպատակն էր կատարելագործել ուսումնավարժություններում ընդգրկված ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը վթարի հետևանքների վերացման և հրդեհաշիջման ժամանակ:

Վայոց ձորի Արենի համայնքի Խաչիկ, Վայք համայնքի Գոմք և Ազատեկ բնակավայրերում և վերջիններիս միջնակարգ դպրոցներում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր, Ներքին Ծաղկավան և Դիլիջան համայնքի Թեղուտ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ և Հովտամեջ բնակավայրերում անց են կացվել «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվել են էլեկտրական շչակներ, կազմակերպվել է պատսպարում, ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները, բաժանվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ:

«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Բնակչության տարհանման կազմակերպումը» և «Հրդեհային անվտանգության կանոնները» թեմաներով դասընթացներ են կազմակերպվել և անցկացվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 5, թիվ 6 հիմնական, Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական, Բերդ համայնքի Վարագավան և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, «Նոյեմբերյան քաղաքի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, Արմավիրի մարզի Արգինայի, Պտղունքի, Մուսալեռի, Նորավանի, Ալաշկերտի, Շենիկի, Արևաշատի, Շահումյանի, Արմավիրի, Հայկավանի, Արազափի, Փշատավանի, Մրգաստանի, Դաշտի և Վանանդի միջնակարգ դպրոցներում:

Սեմինարների ընթացքում փրկարարական ծառայողների կողմից ներկայացվել են երկրաշարժի հետևանքով առաջացող վնասների և ավերածությունների, երկրաշարժի ժամանակ վարքականոնների, ինչպես նաև երկրաշարժից հետո օգնության կանչի և արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների կազմակերպման, հրդեհների առաջացման հիմնական պատճառների, հրդեհաշիջման առաջնային միջոցների ու դրանցից օգտվելու կանոնների վերաբերյալ դասախոսություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP