Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

15:00 02.05.2024

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։

Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկեց „Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia“ ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

«SE4Resilience» ծրագիրը կխթանի Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը։ Միաժամանակ ծրագիրը քաղաքներին ու համայնքներին կօգնի դիմադրունակ լինել կլիմայական պայմանների փոփոխման դեմ։ Փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքների և մեր կողքին ապրող այն ամենախոցելի անձանց առանցքային դերը, որոնք առերեսվում են կլիմայական փոփոխություններին։ Էներգարտադրության արդար և կենսակայուն հեռանկարն իրատեսական է միայն, եթե բոլոր դերակատարները, վայրերը և հասարակական խմբերը լսելի և ներգրավված լինեն․ այս նշանաբանով է Գերմանիան աջակցություն ցուցաբերում Հայաստանի էներգետիկ զարգացմանը։

Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Գերտ Յան Կոպմանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

23:53 16.05.2024

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

Արևմտյան Բալկանների երկրները չեն ընդունվի Եվրամիություն մինչև Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, նրանք պետք է սպասեն առնվազն վեց տարի եվրաինտեգրման համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի մասնակցությամբ տարածաշրջանային առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ «Ես գիտեմ, որ մենք Եվրամիության մաս չենք լինի Ուկրաինայից առաջ: Երբ մենք մտնենք Եվրամիություն, […] ...

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված է եղել

23:45 16.05.2024

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված է եղել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված էր։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հանրապետության Պետական ​​անվտանգության խորհրդի և կառավարության արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ դա պատահականություն չէր, և նշել, որ կրակողը նախկինում մասնակցել է Դոլնա-Կուպայում բողոքի ցույցի, որտեղ տեղի էր ունենում նախարարների կաբինետի […] ...

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

23:14 16.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և միևնույն ժամանակ աջակցել Ռուսաստանին՝ հագեցնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ «Չինաստանը սպառնում է ոչ միայն ուկրաինական, այլև եվրոպական անվտանգությանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը:   ...

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

22:31 16.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ «Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան […] ...

BACK_TO_TOP