19:12 02.05.2024
Թե’ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե’ որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը` ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նրա խոսքով գրեթե բոլոր բնագավառներում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ: «2022 թվականի համեմատ 2023 թվականին մենք ստացել ենք ավելի շատ դիմում-բողոքներ: 2023 թվականին 2022-ի համեմատությամբ դրական լուծմամբ գործերի թիվը շեշտակի ավելացել է: Եթե 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, ապա 2023 թվականին` 1922-ը»,- տեղեկացրել է պաշտպանը:
Խոսելով վերջին օրերին տեղի ունեցող հավաքների մասին` զեկուցողը կոչ է արել հասկանալ քաղաքացիների հոգեբանական վիճակը եւ հանդուրժող լինել ստեղծված իրավիճակում: «Շատ կարեւոր է, որ հավաքների ազատության իրավունքը երաշխավորված լինի օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերով»,- ասել է նա:
Անահիտ Մանասյանի խոսքով հաշվետու տարում առաջնահերթ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ աշխատակազմի կարողությունների բարելավումն ու կատարելագործումը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է տարբեր հաստատություններ, այդ թվում` սահմանամերձ բնակավայրեր իր այցերին: Նշվել է, որ, ընդհանուր առմամբ, իրականացվել է 512 այց:
Բարձրաձայնելով կրթության բնագավառում մարդու իրավունքների խնդրահարույց վիճակը` Անահիտ Մանասյանը կարեւորել է մեր երկրում կրթության բովանդակության եւ մեթոդաբանության կատարելագործմանն ուղղված զգալի աշխատանքների իրականացումը:
Նշվել է, որ թե’ պաշտպանը եւ թե’ կառույցն ակտիվ են եղել միջազգային համագործակցության տեսանկյունից: Զեկուցողը տեղեկացրել է, որ այս տարի ինքն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ. «Հայաստանը կառավարման մարմնում առաջին անգամ է ներկայացվում, եւ մեր գործունեության տեսանկյունից սա չափազանց կարեւոր դերակատարություն ունի»:
Պաշտպանը կարեւորել է հաշվետու տարվա ընթացքում պետական իրավասու մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը, որն ուղղված է եղել տարատեսակ խնդիրների լուծմանը: «Ընդդիմադիր գործիչների բարձրաձայնած տարբեր խնդիրների առնչությամբ ունեցել ենք Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշում: Տարբեր ձեւաչափերով փորձել ենք տարեկան հաղորդման շրջանակում անդրադառնալ նաեւ տարբեր գործիչների բարձրաձայնած խնդիրներին»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ թե’ քաղաքական մեծամասնության եւ թե’ քաղաքական փոքրամասնության հետ համագործակցությունը կառուցելու առումով դեռ շատ անելիքներ կան:
Խոսելով ատելության խոսքի, անհանդուժողականության միջավայրի մասին` պաշտպանը նշել է, որ այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու եւ հասարակական հարաբերություն կառուցելու հնարավորությունը: «Հնչող ատելության խոսքն ամենուր է, եւ այս առումով մենք առաջնահերթ անելիք ունենք»,- ասել է զեկուցողը` ընդգծելով հանրային, քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների դերակատարությունը:
Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ այս պահին մեր երկրում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված է եւ ոչ թե դատապարտված: Նշվել է, որ այդ վիճակագրությունը խնդրահարույց է միջազգային չափանիշների տեսանկյունից եւ, ըստ զեկուցողի, պետությունը պետք է բավարար քայլեր ձեռնարկի` խնդիրը հասցեավորելու եւ հաղթահարելու ուղղությամբ:
Զեկուցողը բարձրաձայնել է նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները: Ըստ Անահիտ Մանասյանի` կառույցի` նախորդ տարվա գործունեության շրջանակում կարեւոր է եղել երեխաների իրավունքների պաշտպանությունը: Վերջինս խոսել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումից, նախորդ տարվա ընթացքում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերից, ինչպես նաեւ մեր երկրում լրագրողական էթիկայի պահպանումից:
Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները մեծամասամբ գոհունակություն են հայտնել ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքի առնչությամբ, հետաքրքրվել հաստատություններում ապրող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացով, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտներով, թափառող շներին վերաբերող հիմնախնդրի լուծմամբ, դատաիրավական ոլորտի խնդիրներով, խոշտանգումների դեպքերով, Կիրանցում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններում բռնության ու քաղաքացիների իրավունքների սահմանափակման հնարավորությամբ եւ այլն:
ԶԼՄ-ներում անչափահասների խնդիրների լուսաբանմանը, նրանց անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցին ի պատասխան` Անահիտ Մանասյանը կարծիք է հայտնել, որ երեխայի լավագույն շահի եւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության, իրավունքների հետ կապված մեր ընկալումները չեն համապատասխանում այսօր աշխարհում եղած որեւէ տեսակի ընկալմանը: «Սա է պատճառը, որ մենք այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, եւ այդ առումով ԶԼՄ-ներն ունեն բացառիկ դերակատարում»,- ասել է պաշտպանը` հավելելով. «Լրատվամիջոցները չեն պահպանում պատասխանատու լրագրության սկզբունքը, որովհետեւ պատասխանատու լրագրության սկզբունքն առնվազն հուշում է, որ պետք է գործենք «Մի’ վնասիր» սկզբունքով, տեղեկատվությունը պետք է առնվազն մի քանի անգամ ստուգված լինի: Այդ առումով մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, ի դեպ ոչ միայն երեխայի լավագույն շահին վերաբերելի, այլեւ գրեթե բոլոր հարցերում»:
Հարց է հնչել նաեւ Տավուշի մարզում իրականացվելիք սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով քաղաքացիների սեփականության իրավունքների ոտնահարման հնարավորության վերաբերյալ: Պաշտպանը տեղեկացրել է, որ անձամբ է մեկնել այդ բնակավայրեր եւ արձանագրել, որ եթե նույնիսկ անձինք չունենան սեփականության իրավունքի վկայականներ, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որեւէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, պետությունն այս դեպքում կոնկրետ պարտավորություններ ունի: «Անկախ այն հանգամանքից, թե ով է իրականացնում իշխանությունը, պետությունն է թույլատրել, որ այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա եւ, բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետեւանքները, այդ թվում` փոխհատուցման եւ այլ տարբեր ձեւաչափերի միջոցով»,- պարզաբանել է Անահիտ Մանասյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 3-ի նիստում:
20:41 07.06.2025
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...