Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»` շոգ օրերի թվի կտրուկ աճի պայմաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»` շոգ օրերի թվի կտրուկ աճի պայմաններում

16:53 03.05.2024

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի համար մշակվել են բազմաթիվ լուծումներ բարձր ջերմաստիճաններին դիմակայելու և հարմարվելու համար։ Այս լուծումները պետք է անհապաղ կիրառվեն ըստ Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի: Անհրաժեշտ են ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար, ինչպես նաև «պասիվ սառեցում» բնակարաների համար, ինչպիսիք են, օրինակ,  ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի տեղադրումը: Այս մասին հոդված է հրապարակել
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Վերջին 30 տարում մայրաքաղաքում գրանցվել է 116 շոգ օր, սակայն դրանց կեսից ավելին (59) տեղի է ունեցել վերջին 10 տարում: 35°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը նույնպես ավելանում է: Ծայրահեղ շոգը կարող է սրել մարդկանց առողջական խնդիրները՝ առաջացնելով ջերմային հյուծում, իսկ որոշ դեպքերում նաև կարող է հանդիսանալ մահվան պատճառ:

Տակեր Լանդեսմանը բնակավայրերի հետազոտական թիմի ավագ մասնագետն է։ Նա նշում է․ «Լոնդոնը գնալով ավելի է տաքանում և պետք է շտապ քայլեր ձեռնարկվի այս նոր՝ թեժ իրականությանը հարմարվելու համար»:

1990-ականներին և 2000-ականներին հազադեպ էին գրանցվում շոգ օրեր, սակայն 2017 թվականից սկսած, ամեն տարի, բացառությամբ 2021 թվականի, Լոնդոնում երեք և ավելի օր անընդմեջ օդի ջերմաստիճանը բարձրանում է 30°C-ից բարձր:

Այս վերլուծությունը ավելի լայն հետազոտական ծրագրի մի մասն է, որը ձեռնարկվել է Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի կողմից՝ գնահատելու, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում աշխարհի ամենաբազմամարդ մայրաքաղաքներից մեկի՝ Լոնդոնի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP