22:23 03.05.2024
Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: Համեմատած այլ կամավորների հետ, որոնց մայրերը չեն ենթարկվել ծխախոտի ծխի, այս պացիենտների կենսաբանական տարիքը 0,25-0,5 տարով բարձր է եղել»,- ասվում է հետազոտության մեջ:
Այս եզրակացության բժիշկների խումբը՝ պրոֆեսոր Չժեն Սյաոյինգի գլխավորությամբ, հանգել է Մեծ Բրիտանիայի 276 հազար բնակիչների առողջության մշտադիտարկումից հետո, ովքեր մասնակցել են Մեծ Բրիտանիայի BioBank գենոմային տվյալների բանկը լրացնելուն: Բժիշկները չափել են նրանց բջիջների ծերացման արագությունը երեք տարբեր եղանակներով, ինչպես նաև հարցրել են կամավորներին՝ արդյոք հղիության ընթացքում իրենց մայրերը ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցության:
13:57 02.05.2025
Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Չորս ներկայացուցիչ ունի ՊՍԺ-ն, երեքական` «Բարսելոնան» և «Ինտերը», մեկը` «Արսենալը»: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչների առաջին խաղերում ՊՍԺ-ն Լոնդոնում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին», «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-3 հաշիվն է գրանցել «Ինտերի» հետ: ...
13:49 02.05.2025
Կենսաբազմազանության միջազգային օր 2025Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ Օրվա միջոցառումների արդյունավետ համակարգման և սոցիալական ցանցերում առավել լայն տեսանելիության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գործադիր քարտուղարությունը մշակել է պաշտոնական տարբերանշան, կարգախոս և թվային նյութերի փաթեթ, որոնք կարող […] ...
13:43 02.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին […] ...
13:30 02.05.2025
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումըԷկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...
13:14 02.05.2025
Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր. վարչապետը տեսանյութ է հրապարակելԼոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգի փողոցը»,- գրել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 02.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ըԲացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...