Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին

19:41 04.05.2024

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ուղեկցությամբ։
«Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։
Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքը հայտնեց նրանց հայրենանվեր իրագործումների համար։ Հայոց Հայրապետը նկատեց, որ յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը, որպեսզի հնարավոր լինի կերտել անվտանգ, բարօր և առաջընթաց հայրենիք։
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին, ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերն ու նախանձախնդրությունը հայրենիքի նկատմամբ, առաջնորդվել նախնյաց լուսավոր օրինակով և չտկարանալ մեր երկի առջև ծառացած դժվարությունների հանդիման։
Հանդիպման վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղիներին»,-նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:50 18.05.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […] ...

Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել

12:27 18.05.2024

Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեղադրանքով կալանավորվել է Վանաձորի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։ Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր հեռախոսահամարին զանգահարել է իրեն անծանոթ մի […] ...

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել

11:48 18.05.2024

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Այս մասին հայտնում է PTI-ն։ «Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ վեց կին և երեք տղամարդ։ Տասնհինգ մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Բոլոր տուժածների վիճակը կայուն է», – գործակալությունը մեջբերում է ճանապարհային ոստիկանության տեսուչ Ջիտենդրա Կումարին։ Մայիսի 18-ի գիշերը Հարյանա նահանգի հյուսիսում […] ...

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

11:25 18.05.2024

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […] ...

Բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

11:16 18.05.2024

Բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել […] ...

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

BACK_TO_TOP