Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

13:19 08.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, որդուն դանակահարել են՝ ներկայացնելով նաև տվյալներ առերևույթ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ․ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում¸ Լոռու մարզի Տաշիր համայնքի սկզբնամասում առկա տաղավարին հարակից տարածքում նույն բնակավայրի 18–ամյակը լրացած բնակիչը ձեռքին եղած ծալովի դանակով հանկարծակի հարվածել է իր համադասարանցին հանդիսացող 17–ամյա պատանու որովայնի աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վերջինիս պառկեցնելով մեջքի վրա՝ պահանջել է իրեն հանձնել նրա ձեռքին եղած ոսկյա թևնոցը, ապա տուժողի կողմից ձեռքը մեկնելուց հետո հանել և հափշտակել է այն։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18–ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն¸ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ¸ հարցաքննվել են մի շարք անձինք։ 18-ամյա երիտասարդը խոստովանել է կատարվածը և համապատասխան քննչական գործողության շրջանակներում Լեռնահովիտ բնակավայրի տներից մեկի բակից՝ քարերի տակից, հանել և ներկայացրել է հափշտակված ոսկյա թևնոցը։

Երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ ավազակություն կատարելը)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 18-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

13:58 19.05.2024

Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի […] ...

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

20:52 18.05.2024

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

16:10 18.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

Թոշակառու Յուրա Ցինտուլան, ով մեղադրվում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի սպանության փորձի մեջ, ընդունել է իր մեղքը, հաղորդում է RTVS լրատվական պորտալը։ «Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը դատարանի առաջ»,- գրում է պորտալը։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում՝ կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետն […] ...

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

14:54 18.05.2024

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […] ...

Բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

11:16 18.05.2024

Բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել […] ...

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

19:07 17.05.2024

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […] ...

BACK_TO_TOP