16:45 08.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:
Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, կազմակերպել և իրականացրել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն:
Այսպես՝ 36-ամյա տղամրդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2020թ․ օգոստոսից մինչև 2022թ․ դեկտեմբերը, «facebook» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով անհատական էջեր, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ։ Վերջիններիս անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն աջակցելու և բոնուսներ տրամադրելու կեղծ պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց վճարային համակարգում դրամապանակները նույնականացնելու գործընթացում:
Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները՝ տարբեր անձանց անվամբ բանկից և ունիվերսալ վարկային կազմակերպությունից առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, ինչպես նաև՝ դրամապանակներին կցված բանկային քարտերից առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք փոխանցել է տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին:
Բացի այդ, քննությամբ դեռևս չպարզված այլ անձի հետ համաձայնության է եկել հափշտակություն կատարելու և դրա իրագործման եղանակների շուրջ։ Ապա 2022թ․ փետրվարից մինչև 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված հիշյալ անձի կողմից թվով 21 հեռախոսահամարներով, դրանցով գրանցված «WhatsApp» կամ «Viber» հավելվածներով կատարված հեռախոսազանգերի միջոցով տարբեր քաղաքացիներից ստացված անհրաժեշտ ծածկագրերն օգտագործելով, մուտք է գործել նրանց անվամբ գրանցված տարբեր էլեկտրոնային դրամապանակներ և տարբեր ընկերությունների «Оnline banking» հավելվածներ: Այնուհետև անձանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է պայմանագրերով հաստատված, ինչպես նաև՝ անձանց՝ իր կողմից փաստացի կառավարվող բանկային հաշիվներին փոխանցված գումարները և դրանք էլեկտրոնային դրամապանակների և «Оnline banking» հավելվածների միջոցով փոխանցել տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին և տարբեր անձանցից ձեռք բերված բանկային քարտերի հաշիվներին:
Նման եղանակներով կատարվել է ընդհանուր 152 դրվագ համակարգչային հափշտակություն, որոնց հետևանքով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 102.213.328 ՀՀ դրամ։
Վարույթի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Տավուշի մարզի բնակիչը հափշտակված գումարների մի մասը կանխիկացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ իր ծանոթի միջոցով:
Վերջինս, գիտակցելով 38-ամյա տղամարդու կողմից համակարգչային հափշտակություն կատարելուն ուղղված գործողությունները, անմիջականորեն չմասնակցելով դրանց կատարմանը, նշված հանցանքների կատարմանը ներգրավված խմբի մյուս անդամին պարտակելու, իր այլուրեքությունն ապահովելու նպատակով քողարկելով իր անձը՝ 2022թ․ հունվարից 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում նախապես ստանալով կանխիկացման ենթակա գումարի չափի, դրա համար օգտագործվող խաղային հաշիվների և անհրաժեշտ տվյալները, խաղային հաշիվներից և նախապես իր կամ այլ անձի կողմից ձեռք բերված բանկային քարտերից կանխիկացրել է թվով 27 անձանցից հափշտակված ընդհանուր՝ 11.558.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Տավուշի մարզի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Երևանի 36-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 46-257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...