00:12 09.05.2024
Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները։ Փոխնախարարը նշել է, որ այս բարեփոխումների առանցքային նպատակներից է դատական համակարգի շարունակական կատարելագործումը միջազգային լավագույն չափանիշների համապատասխան՝ ուղենիշ ունենալով դատարանների անկախության, արդյունավետության և վստահության առավել բարձր մակարդակի ապահովումը։
Նախարարի տեղակալի խոսքով այս նպատակների իրագործմանն են ուղղված դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են դատավորների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ դատավորների գնահատման գործընթացի անկախությունը, օբյեկտիվությունը և արդյունավետությունը կարևորվում են նաև Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կարծիքներում և այլ միջազգային կառույցների խորհրդատվական փաստաթղթերում և ուղեցույցներում։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի աաջարկվող փոփոխությունները միտված են ստեղծելու դատավորների գնահատում իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվությունն ապահովելու համար։ Միաժամանակ, բարեփոխվելու են դատավորների գնահատման չափանիշների և ցուցիչների համակարգերը՝ ներառելով առավել օբյեկտիվ, քանակական և որակական տարրերը բալանսավորող չափանիշներ և ցուցիչներ։
Առանցքային բարեփոխումներից է այն, որ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում կերաշխավորվի բոլոր մասնագիտացման դատավոր անդամների ներկայացուցչության ապահովման սկզբունքը:
Կարեն Կարապետյանը կարևոր է համարել նմանատիպ միջոցառումներին դատական ամբողջ համայնքի ակտիվ ներգրավվածությունը` նրանց արժեքավոր դիտարկումները և հնարավոր մտահոգությունները լսելու և քննարկելու համար:
Քննարկմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչներ։
Քննարկման ընացքում դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են դատավորների գործունեութան գնահատման առաջարկվող մեթոդաբանությունը և այդ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկվող համակարգով դատավորների փորձնական գնահատման արդյունքները:
Միաժամանակ, դատական բարեփոխումների միջազգային փորձագետ Գեորգ Ստավան ներկայացրել է դատավորների գնահատման առկա համակարգի խնդիրները, միջազգային չափանիշները և լավագույն փորձը:
Նախաձեռնված քննարկումները շարունակվելու են նաև մայիսի 10-ին և 13-ին՝ ապահովելով վարչական, սնանկության, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին:
23:35 19.05.2024
Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim23:31 19.05.2024
Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ է խփել «Սլովանի» կազմում23:06 19.05.2024
Հրդեհ Հրազդանի կիրճում22:50 19.05.2024
Դիեգո Ռոսի Մարաշլյանը հերթական գոլն է խփել «Կոլամբուսի» կազմում22:13 19.05.2024
«Բայերն» առաջին անգամ ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը22:01 19.05.2024
Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի21:40 19.05.2024
Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից21:33 19.05.2024
Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին21:28 19.05.2024
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ21:14 19.05.2024
Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող19:14 19.05.2024
Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters18:27 19.05.2024
Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո18:09 19.05.2024
Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրանում15:55 19.05.2024
Ալյասկայում ինքնաթիռ են հայտնաբերել, որտեղ կա 2 դի15:27 19.05.2024
Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները14:45 19.05.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին13:37 19.05.2024
Ռաիսին և Ալիևը շահագործման են հանձնել Խուդաֆերինի ՀԷԿ-ը10:58 19.05.2024
Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին10:19 19.05.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ10:00 19.05.2024
ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ23:44 18.05.2024
«Յուվենտուսը» հեռացրել է Մասիմիլիանո Ալեգրիին23:17 18.05.2024
Ֆոնսեկան պատրաստ է գլխավորել «Միլանը»22:34 18.05.2024
Բացահայտվել են մազերը ներկելու անսպասելի վտանգները22:25 18.05.2024
Կախարդական ապագա է սպասում ինձ. Մբապե21:55 18.05.2024
Ադամյանի «Քյոլնի» դուրս մնաց Բունդեսլիգայից21:19 18.05.2024
Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի Մ17 ԱԱ-ին20:57 18.05.2024
Միլանի քաղաքային իշխանությունը պարգևատրել է «Ինտերի» ֆուտբոլիստներին20:52 18.05.2024
Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր20:26 18.05.2024
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը20:16 18.05.2024
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են20:08 18.05.2024
Ֆրանսիացիները թողարկել են բագետի բույրով նամականիշ19:50 18.05.2024
Յակուտիայի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել19:41 18.05.2024
Նեյմարը հաջողություն է մաղթել Ֆյուրիին Ուսիկի հետ մենամարտում19:31 18.05.2024
Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է19:14 18.05.2024
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է19:05 18.05.2024
Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը13:58 19.05.2024
Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվելՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի […] ...
20:52 18.05.2024
Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավորԱյսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […] ...
16:10 18.05.2024
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄԹոշակառու Յուրա Ցինտուլան, ով մեղադրվում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի սպանության փորձի մեջ, ընդունել է իր մեղքը, հաղորդում է RTVS լրատվական պորտալը։ «Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը դատարանի առաջ»,- գրում է պորտալը։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում՝ կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետն […] ...
14:54 18.05.2024
2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքըՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […] ...
11:16 18.05.2024
Բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքովՄայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել […] ...
19:07 17.05.2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […] ...