Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով

09:30 09.05.2024

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 1.361 միլիոն բարելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության հաղորդագրությանը, տեղեկացնում է Интерфакс-ը:

Միաժամանակ, բենզինի պաշարներն ավելացել են 915, իսկ թորած վառելիքինը՝ 560 հազար բարելով։ Դա անակնկալ էր Trading Economics-ի հարցմանը մասնակցած փորձագետների համար, որոնք ակնկալում էին, որ վառելիքի նշված տեսակների պաշարները միջինում կկրճատվեն համապատասխանաբար 1.18 և 1 մլն բարելով: Նավթի պարագայում կանխատեսվում էր պաշարների կրճատում 1.43 մլն բարելով:

Մինչդեռ, NYMEX հարթակում վաճառվող նավթը, որի պաշարները կուտակված են Քուշինգի պահեստարանում, անցած շաբաթ ավելացել են 1.88 մլն բարելով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին

08:46 20.05.2024

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» որոշ ռազմական օբյեկտներին։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։ «Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտների վրա Բլիդա, Ջիբբայն և Օդայսա շրջաններում, ինչպես նաև դիտակետի վրա, որը պատկանել է ահաբեկչական կազմակերպությանը հարավային Լիբանանի Չիխին շրջանում», – ասվում […] ...

Հնդկաստանում 49 ընտրատարածքներում մեկնարկել է ընդհանուր խորհրդարանական ընտրությունների հինգերորդ փուլը

08:35 20.05.2024

Հնդկաստանում 49 ընտրատարածքներում մեկնարկել է ընդհանուր խորհրդարանական ընտրությունների հինգերորդ փուլը

Հնդկաստանի 49 ընտրատարածքներում մեկնարկած յոթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների հինգերորդ փուլում իր ձայնը կարող է տալ ավելի քան 89,5 միլիոն ընտրող։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն ընթանում է վեց նահանգներում և երկու միութենական տարածքներում։ Այս փուլում հարավասիական հանրապետության քաղաքացիները քվեարկելու են Բիհար, Ջարխանդ, Արևմտյան Բենգալի, Մահարաշտրա, Օդիշա, Ուտար Պրադեշ նահանգներում, ինչպես նաև երկու միութենական տարածքներում՝ Ջամու, Քաշմիր […] ...

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ ...

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

23:21 19.05.2024

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը […] ...

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

22:59 19.05.2024

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […] ...

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

22:40 19.05.2024

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […] ...

BACK_TO_TOP