Դիպուկահար հրացանները «տյունինգ» են արվում հայկական բանակի պատվերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+23.09 oC

Դիպուկահար հրացանները «տյունինգ» են արվում հայկական բանակի պատվերով

21:09 29.03.2018

ՀՀ ԶՈւ հատուկ ստորաբաժանումների համար խորհրդային/ռուսական արտադրության «ՍՎԴ» դիպուկահար հրացանները արդիականացվում են հենց Հայաստանում։ Հրացանները հարմարեցվում են հենց հայկական զինուժի պահանջներին։

«Դրանից բացի, «Սև նետ» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի «տյունինգը» շարունակական է, արդեն երկրորդ տարին ենք անում՝ էլի պաշտպանության նախարարության պատվերով», – այս մասին SHANTNEWS-ին հայտնեց հայկական «Ասպար Արմս» ընկերության զինագործ Ռուբեն Մինասյանը։

Զինագործի խոսքով՝ պաշտպանության նախարարությունից ունեն ամենամյա պատվերներ։ Սակայն հատուկ ստորաբաժանումների համար արդիականացման աշխատանքները կատարում են առանձին՝ զինծառայողների հետ քննարկելով յուրաքանչյուր խմբաքանակի առանձնահատկությունները՝ օպտիկան և այլն։

Ընկերության մասնագետները նաև համատեղ փորձարկումներ են իրականացնում զինծառայողների հետ՝ նրանց պահանջները հասկանալու և զինատեսակները կատարելագործելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

17:48 17.05.2024

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

Իսլանդիայում սկսել է գործել աշխարհում ամենամեծ գործարանը, որը նախատեսված է օդից ածխաթթու գազը ներծծելու և այն ժայռի վերածելու համար, հայտնել են շվեյցարական Climeworks-ը և իսլանդական Carbfix-ը, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Orca անվանումը ստացած այս գործարանը կարող է ամեն տարի օդից դուրս բերել 4000 տոննա ածխաթթու գազ, որը, ըստ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության, […] ...

Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում

14:55 16.05.2024

Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում

ՀՀ կենտրոնական բանկը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կազմակերպում են Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-26-ը։ Նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։ Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ […] ...

Արեգակի վրա տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր ամենահզոր բռնկումներից մեկը

22:45 14.05.2024

Արեգակի վրա տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր ամենահզոր բռնկումներից մեկը

Գիտնականները Արեգակի վրա ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում են գրանցել: Վերջին նման բռնկումը գրանցվել է 2017 թվականին, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Մայիսի 14-ին 16 րոպե տևողությամբ X8.7 բռնկում է գրանցվել 3664 (S18W89) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- ասվում է հաղորդագրության մեջ։   ...

Հայտնի է դարձել վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկի վնասը

23:59 12.05.2024

Հայտնի է դարձել վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկի վնասը

Մայիսի 11-ի ուժեղ մագնիսական փոթորիկը միայն փոքր խափանումներ է առաջացրել էլեկտրացանցում, կապի համակարգերում և արբանյակներում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Մայիսի 11-ի առավոտյան SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ծառայության կայքը հայտնել է, որ ծառայության որակը վատացել է: Բայց, ի վերջո, փոթորիկը էական վնաս չի պատճառել։ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) և Էներգետիկայի նախարարությունը […] ...

Գիտնականներն առաջարկել են Երկրի մայրցամաքների առաջացման նոր տեսություն

16:35 12.05.2024

Գիտնականներն առաջարկել են Երկրի մայրցամաքների առաջացման նոր տեսություն

Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի գիտնականները նկարագրել են կրատոնների առաջացման մեխանիզմը՝ մայրցամաքային ընդերքի հնագույն և հսկայական տարածքներ, որոնք ապահովում են մայրցամաքների կայունությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Նոր տեսության համաձայն՝ մայրցամաքները մոլորակի օվկիանոսներից չեն առաջացել որպես կայուն ցամաքային զանգվածներ։ Ավելի հավանական է, որ մոտ 3 միլիարդ տարի առաջ թարմ ժայռերի վրա անձրևի և քամու գործողությունը շարժման […] ...

Գիտնականները հավի ճարպը վերածել են էներգիա կուտակող գերկոնդենսատորի

16:11 12.05.2024

Գիտնականները հավի ճարպը վերածել են էներգիա կուտակող գերկոնդենսատորի

Յուննամի համալսարանի հարավկորեացի գիտնականները մշակել են հավի ճարպը ածխածնային էլեկտրոդների վերածելու տեխնոլոգիա՝ գերկոնդենսատորների համար, որոնք կարող են էներգիա կուտակել: Հետազոտությունը հրապարակվել է ACS Applied Materials & Interface (ACS AMI) գիտական ​​ամսագրում։ Թիմը հալեցրել է հավի ճարպը և այրել այն գազի միջոցով: Հետո նրանք հավաքել են ստացված մուրը և զննել մանրադիտակի տակ։ Վերլուծությունը ցույց է տվել, […] ...

BACK_TO_TOP