«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

17:50 16.05.2024

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սամվել Հովսեփյանի թիվ 116 հիմնական դպրոցում ներկա է եղել դասական երաժշտության «ԴասA» ծրագրին:

Դանիել Դանիելյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթամշակութային ծրագրերի իրականացմանը.

«Կրթված և դաստիարակված մարդը պետք է ամեն ինչից գաղափար ունենա: Մշակույթն ընդհանուր կրթության անբաժան մասնիկն է։ Այսօրվա դասը‚ որին դուք կմասնակցեք‚ ընդամենը մի կաթիլ է երաժշտական մեծ աշխարհից, որը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց։ Երաժշտությունը շատ բազմազան է‚ բազմաժանր ու բազմաշերտ‚ և խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր լինել։ Գուցե դասից հետո ձեզ մոտ ցանկություն առաջանա համացանցում փնտրել հետաքրքիր տեղեկություններ երաժշտության գեղեցիկ աշխարհի մասին‚ իսկ գուցե նաև գրանցվեք երաժշտական կամ արվեստի դպրոցում և ավելի խորությամբ ուսումնասիրեք մշակույթը։ Արվեստով‚ երաժշտությամբ զբաղվելը ձեզ կօգնի նաև ավելի լավ սովորել հայոց լեզուն‚ պատմությունը‚ մաթեմատիկան կամ մյուս առարկաները»։

«ԴասA» ծրագրի շրջանակում աշակերտների հետ հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները խաղերի‚ վիկտորինաների միջոցով երեխաներին գիտելիքներ են փոխանցում կոմպոզիտորների‚ նրանց ստեղծագործությունների‚ երաժշտական գործիքների‚ նվագախմբի կառուցվածքի‚ դիրիժորի դերի‚ համերգներին այցելության կանոնների և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։

Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում աշակերտներն ունկնդրել են նաև Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կատարումները։

Դաս-հանդիպումներից բացի՝ երեխաներն ուսուցիչների ուղեկցությամբ այցելում են համերգասրահ՝ ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները։

«ԴասA»-ի սոցիալական հարթակներում մշտապես կազմակերպվում են վիկտորինաներ և մրցույթներ, տրվում են մրցանակներ՝ աշակերտների ներգրավվածության բարձրացման և հետադարձ կապի ապահովման նպատակով:

Թիվ 116 հիմնական դպրոցի աշակերտներից Ջոն Ճաղարյանը խոստովանում է‚ որ շատ բան չգիտի դասական երաժշտության մասին և այս հանդիպման շնորհիվ երաժշտության մասին հետաքրքիր և նոր տեղեկություններ է ստացել։ Կարինե Վարդանյանի խոսքով էլ՝ թեև ծնողների հետ այցելել է համերգների‚ սակայն «ԴասA»-ից ստացած գիտելիքները կօգնեն իրեն՝ ավելի լավ հասկանալու դասական երաժշտությունը։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են‚ որ նախորդ տարիներին «ԴասA»-ն անցկացվել է ՀՀ ավագ դպրոցներում։ 2024 թվականից ծրագրի ծածկույթն ընդլայնվել է՝ ներառելով ՀՀ հիմնական և միջնակարգ դպրոցները։ Ընթացիկ տարում նվագախմբի ստեղծագործական թիմն այցելել է մայրաքաղաքի 16 և մարզային 2 դպրոց։ Ինտերակտիվ հանդիպումներին մասնակցել է ավելի քան 4000 դպրոցական։

Դասական երաժշտության «ԴասA» ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 2018 թվականից այն մուտք է գործել մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ կրթօջախներ՝ ներգրավելով հազարավոր աշակերտների։ Ծրագրի նպատակն է պատանիների շրջանում դասական երաժշտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն սերմանել‚ նրանց մատուցել բարձրարժեք երաժշտարվեստ, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP