ԱՄՆ-ը շարունակում է պլանավորել փորձնական թռիչք դեպի Լուսին 2025 թվականի սեպտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+32.09 oC

ԱՄՆ-ը շարունակում է պլանավորել փորձնական թռիչք դեպի Լուսին 2025 թվականի սեպտեմբերին

21:22 23.05.2024

Միացյալ Նահանգները դեռևս չի բարձրաձայնել Artemis ծրագրի շրջանակներում դեպի Լուսին առաջին օդաչուավոր փորձնական թռիչքի սպասվող կոնկրետ ժամկետները և ենթադրում է, որ այն տեղի կունենա հաջորդ տարվա սեպտեմբերին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության (NASA) տնօրեն Բիլ Նելսոնը։

«Մենք կարծում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերը իրատեսական ամսաթիվ է Artemis 2-ի գործարկման համար», – ասել է նա ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ:

Artemis  2-ը դեպի Լուսին առաջին փորձնական թռիչքն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:49 16.06.2024

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Մարզերում հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում […] ...

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում իրականացվել են արձանագրված թերությունների շտկման աշխատանքներ

14:37 16.06.2024

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում իրականացվել են արձանագրված թերությունների շտկման աշխատանքներ

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2022 թ: Երաշխիքային ժամկետում շինարարն իրականացրել է նաեւ արձանագրված թերությունների շտկման աշխատանքները։ «Ճանապարհի երկարությունը 7,5 կմ։ Պետական բյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ»,-Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Փաշինյանը: ...

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր

14:22 16.06.2024

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր: […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում մարդասիրական նպատակներով մարտերի դադարեցման մասին

14:02 16.06.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում մարդասիրական նպատակներով մարտերի դադարեցման մասին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ մարդասիրական նպատակներով ամեն օր ժամը 08:00-ից մինչև 19:00-ն մարտական ​​գործողությունների մարտավարական դադար կիրականացնի  Գազայի հարավային հատվածում: «Մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո ամեն օր ժամը 08:00-ից մինչև ժամը 19:00-ն մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների լոկալ մարտավարական դադար կմտցվի մինչև […] ...

Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա

13:44 16.06.2024

Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա

Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ...

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի հասնի իր նպատակին առանց Ռուսաստանի․ Սիյարտո

13:25 16.06.2024

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի հասնի իր նպատակին առանց Ռուսաստանի․ Սիյարտո

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ դրանում Ռուսաստանը ներկայացված չէ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բուրգենստոկ հանգստավայրում մասնակցում է Ուկրաինային նվիրված համաժողովին։ «Խաղաղություն հաստատելու Շվեյցարիայի ջանքերը միշտ բարձր են գնահատվել և շարունակում են գնահատվել: Բայց, անկեղծ ասած, խաղաղության համաժողովը կարող […] ...

BACK_TO_TOP