16:11 25.05.2024
Մայիսի 24-26-ը անցկացվում է «Համախմբելով ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին՝ հանուն Հայաստանի առաջընթացի» թեմայով առաջին ամենամյա համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Մասնագիտական կապերի ու ցանցի ձևավորմանը միտված այս եռօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին՝ քննարկելու քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական պատասխանատվության և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերը։
Միջոցառմանը բացման ելույթներով հանդես են եկել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ուսումնական փոխանակումների շրջանավարտները կենսական դերակատարում ունեն երկրում ժողովրդավարության զագացման, նորարարությունների և տարածաշրջանային խաղաղության խթանման հարցերում։ Հպարտ ենք գործակցել շրջանավարտների հետ՝ առավել խորացնելու հայ-ամերիկյան փոխգործակցությունը, որն օրեցօր դառնում է առավել կուռ ու ամուր»,- ասել է դեսպան Քվինը։
Համաժողովը իրապես խոստումնալի հեռանկարներ է բացում՝ խթանելու երկխոսությունն ու համագործակցությունը, որի արդյունքում կարող են ծնունդ առնել առարկայական ռազմավարություններ՝ հանուն պայծառ ապագայի։ Համաժողովում ելույթներ ունեցան ու պանելային քննարկումներում իրենց նկատառումները ներկայացրին ավելի քան 20 բանախոսներ ու գործիչներ պետական կառավարման, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներից։
Քննարկվող թեմաների շարքում էին քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական պատասխանատվության, կրթության ազդեցության, խաղաղաշինության հարցերը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, դրամաշնորհային հայտերի պատրաստման և մասնագիտական առաջխաղացման հարցերը։ Բացի դրանից՝ շրջանավարտների համար նախատեսված էին ծանոթությունների ու ցանցի ձևավորման հնարավորություններ, որոնք համագործակցության և ներգրավվածության նոր եզրեր կարող են բացել։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով․ «ԱՄՆ ծրագրերի շրջանավարտները հանուն Հայաստանի» (ուշադրության կենտրոնում շրջանավարտների ունեցած ազդեցությունն էր)․ «Կրթական էկոհամակարգեր․ դիտարկումներ բազմազան ակադեմիական տիրույթներից»․ «Կամուրջների կառուցում․ խաղաղաշինության հեռանկարները»․ «Կանանց հարցերով․ գենդերային դինամիկայի միտումները»։
Համաժողովի շրջանակում նաև ուսուցողական բաղադրիչ էր ներառված, որտեղ առաջարկվեցին դրամաշնորհային հայտերի ներկայացման, հոգեկան առողջության, հակամարտությունների կարգավորման, և մասնագիտական առաջխաղացման հարցերին վերաբերող պրեզենտացիաներ։ «Հայաստանյան շրջանավարտների աջակցության և ներգրավման ծրագիրը» (A2SE) ԱՄՆ պետքարտուղարության ռազմավարական նախաձեռնություններից է, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության համատեղ ջանքերով։ Ծրագրի շրջանակում անցկացված այս շրջադարձային համաժողովին մասնակցեց մոտ 150 շրջանավարտ։
Նախաձեռնությունը նպատակ ունի միավորել շրջանավարտներին և նրանց հնարավորություններ ապահովել իրենց համայնքներում ազդեցիկ ներդրում ունենալու համար։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...