21:51 30.05.2024
Իսրայելը պատրաստ էր զիջումների գնալ Գազայի հատվածում հակամարտությունում՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար պատասխան հարվածից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն։
«Իսրայելը Եգիպտոսի արտգործնախարարի միջոցով ուղերձ է հղել Գազայի հատվածի պատերազմում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին՝ Իրանի կողմից պատասխան հարվածը կանխելու համար: Պատերազմի սրումը թանկ նստեց Սիոնիստական ռեժիմի վրա։ Նրանք կարծում էին, որ Իրանը չի պատասխանի իրենց ոճրագործությանը, այլ միայն դիմադրության ուժերը կգործեն Իսլամական Հանրապետության փոխարեն»,- ասել է Հաջիզադեն։
Նա պնդել է, որ իսրայելական 221 կործանիչ է բերվել պատրաստության՝ Իրանի պատասխանին դիմակայելու համար։
Իսլամական դիմադրության ուժերը ներառում են մուսուլմանական, հիմնականում շիա, կիսառազմական խմբավորումներ։ Դրանք ներառում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, լիբանանյան Հեզբոլլահ կուսակցությունը, Իրաքի իսլամական դիմադրության իրաքյան միլիցիան, Եմենի Անսար Ալլահ շարժումը, Զայնաբիյունը (ստեղծվել է Պակիստանի շիաներից) և Ֆաթիմիյունը (ստեղծվել է աֆղան շիաներից):
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան «բազմաթիվ հանցագործությունների», այդ թվում՝ Իսրայելին վերագրվող հարձակմանը Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա: Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրեական պետության վրա հարձակումների թիրախները եղել են ռազմականները։ Իսրայելի պաշտպանության ուժերը նշել են, որ իրենք որսացել են հրեական պետության ուղղությամբ թռչող իրանական արկերի 99%-ը, իսկ Նևաթիմ ավիաբազային հասցվել է փոքր վնաս։
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...