15:00 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հերթական հարցման ժամանակ երևանցիները վերաբերմունք են արտահայտել նաև կուսակցությունների ու նրանց կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուների նկատմամբ:
«Որոշ կուսակցություններ բավականին մեծ տոկոս են գրանցել «դժվարանում եմ պատասխանել» պատասխանի դեպքում, քանի որ հարցվողները տեղյակ չեն այդ կուսակցություններից և դժվարացել են վերաբերմունք արտահայտել: Այդ թվին են պատկանում «Ռեֆորմիստներ», «Հայք», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները»,- նշել է «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:
Կուսակցություններ, որոնց նկատմամբ վերաբերմունք ունեն քաղաքացիները, հետևյալներն են.
«ԲՀԿ-ին լիովին դրական են վերաբերվում հարցվողների 42.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 47.3 տոկոսը: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի դեպքում լիովին դրական է 42 տոկոսը և ավելի շուտ դրական՝ 28.3 տոկոսը: «Լույս» կուսակցությունների դաշինք՝ լիովին դրական՝ 9.8 տոկոսը և ավելի շուտ դրական 17.7 տոկոսը»:
Հարց է հնչել նաև այն մասով, թե ինչ վերաբերմունք ունեն թեկնածուների նկատմամբ:
«Որոշ թեկնածուների վերաբերյալ դարձյալ հարցվողները դժվարացել են որևէ կերպ վերաբերմունք արտահայտել: Նաիրա Զոհրաբյանին 22.5 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, 43.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Արարատ Զուրաբյանին 9.6 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, 30.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Զարուհի Փոստանջյանին 14.6 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, 32.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 10 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական՝ 35.9 տոկոսը: Հայկ Մարությանին 39.5 տոկոսը լիովին դրական և 31.9 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում, իսկ Արտակ Զեյնալյանին՝ 18.8 տոկոս լիովին դրական, 27.3 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում»,- ասել է Գայանե Դաջունցը:
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե ՀՅԴ-ին հարցվածների 25 տոկոսը դրական է վերաբերվում, ապա ՀՅԴ-ի թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը, բավականին ցածր տոկոս է հավաքել:
«Մենք տեսանք, որ թեկնածուն բավականին քիչ ճանաչված է: Նաև ունենք այդ ցուցանիշը, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուին շատ քիչ մարդիկ են ճանաչում: Եվ հակառակ պատկերն ունենք՝ Արարատ Զուրաբյանն այստեղ ունի բավականին բարձր ռեյտինգ, մոտ 40 տոկոսը դրական վերաբերմունք ունի նրա նկատմամբ, բայց այն դաշինքը, որի կողմից նա առաջադրվել է, շատ քիչ մարդիկ են ճանաչում »,- ասել է Արամ Նավասարդյանը:
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...