Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

17:56 31.05.2024

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որը մասնագիտական խմբի ղեկավարն է:

Նախաձեռնության նպատակը հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգի ստեղծումն է ոչ հայախոսների համար:

Հիմք ընդունելով Լեզուների իմացության ու գնահատման եվրոպական ընդհանուր շրջանակի (Common European Framework of Reference for Languages) վերջին թարմացումը և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը՝ նախատեսվում է ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող ուսուցման, գնահատման և ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգ և մշակել այն գործադրելու իրավական մեխանիզմներ։ Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս: Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը հավաստող վկայական:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կարևոր գաղափարի շուրջ համախմբման և հիմնադրամին՝ աջակցության համար:

«Ծրագրի անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է, և տևական ժամանակ այն մեր քննարկման օրակարգային հարցերից էր: Այս դաշտում բազմաթիվ հարցեր կարգավորման կարիք ունեն: Կարևորելով հայերենի զարգացումն ու տարածումը՝ մենք, այդուհանդերձ, դեռևս ամենատարրական գործիքակազմերի խնդիր ունենք: Այս ծրագրով վերջապես կունենանք գործիքակազմ, որը կիրառելի կլինի մի քանի առումով»,- ասել է նախարարը և ներկայացրել շահառուների շրջանակը, որոնց համար ծրագիրն առաջնային նշանակություն կունենա:

«Հայաստան եկող ցանկացած մարդ հայերենի իմացության հավաստման և ստուգման կարիք ունի՝ միջազգայնորեն ճանաչելի չափանիշներով: Մենք նաև բարդությունների ենք առնչվում օրենսդրական դաշտում, երբ հայերենի իմացության պահանջներ պետք է կարգավորվեն, օրինակ, դատավորների, պատգամավորների թեկնածուների համար: Ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների համար: Այս նույն խնդիրը կա նաև դպրոցներում, երբ մեծ թվով երեխաներ որոշակի ժամանակահատված սովորել են այլ երկրում և վերադառնալով Հայաստան՝ դպրոցում հայերենի իմացության մակարդակի որոշման խնդիր է առաջանում: Հետևաբար, կրթական գործընթացի արդյունավետության տեսանկյունից հայերենի իմացության ստուգման և իմացության մակարդակից բխող հետագա աշխատանքի կարիքն ակնառու է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակելու տեսանկյունից. ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է հայերենի իմացության ստուգման չափորոշիչների ձևավորմամբ ստանալ ամբողջական համակարգ, որը, որպես մեթոդաբանություն, հնարավոր կլինի կիրառել նաև այլ գործընթացների ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ նոր ծրագիրը դիտարկվում է լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման տիրույթում և նպաստելու է հայեցակարգի ամբողջական պատկերի ուրվագծմանը:

Հայերենը ոչ հայախոսների համար ծրագրի մշակման աշխատանքների իրականացման համար կստեղծվի մասնագիտական խումբ՝ ԵՊՀ-ի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լեզվի կոմիտեի մասնագետների ներգրավմամբ. խմբի ղեկավարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ի լրումն նախարարի խոսքի, նշել է, որ հայերենի ստուգման նոր համակարգի միջոցով ոչ միայն կգնահատվի անձի լեզվի իմացության մակարդակը, այլև կընդլայնվեն սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների՝ Հայաստանում սովորելու հնարավորությունները:

ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը ևս կարևորել է նոր համակարգի ներդրումը, որը կնպաստի հայերենի կենսունակության բարձրացմանը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում.

«Տպավորություն է, որ միայն մեծ տարածելիություն ունեցող լեզուները կարող են ունենալ այսօրինակ համակարգեր կամ լինել տեխնոլոգիական աշխարհում ներգրավված: Բայց ժամանակակից կյանքն այլ բան է թելադրում՝ փոքր տարածելիություն ունեցող լեզուները ևս կարող են ստեղծել համակարգեր, որոնք ինտեգրված կլինեն միջազգային գործընթացներում: Այս ծրագիրն ուղղված կլինի ոչ միայն Հայաստանում լեզվական խնդիրների լուծմանը, այլև կնպաստի հայերենի ընդլայնմանը ՀՀ-ից դուրս»,- ասել է նա:

Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտել ԵՊՀ-ին, «Իզմիրլյան» հիմնադրամին և ծրագրի մասնագիտական խմբին՝ կարևորելով ակտիվ համագործակցությունը: Նա շեշտել է այն փաստը, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն համակարգի միջազգային ճանաչման առումով, և առաջիկայում կմշակվեն դրանք գործադրելու իրավական մեխանիզմներ։

«Մինչև տարեվերջ կմշակվեն միջազգային և եվրոպական ստանդարտներին համապատասխանող չափորոշիչներ: 2025 թվականի առաջին կեսին կիրականացվեն առաջադրանքների կազմումը և հարթակի ստեղծումը: Դրանից հետո կիրականացնենք ընդհանուր համակարգի փորձարկումը, որը մեզ թույլ կտա համապատասխան մասնագետների օգնությամբ վեր հանել խնդիրները և վերացնել դրանք»,- նշել է Լեզվի կոմիտեի նախագահը:

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի համար:

«Կրթությունը մեր հիմնադրամի ռազմավարական նպատակներից, թերևս, ամենակարևորն է: Հայերենը, թեպետ, աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, բայց չափելիության գործիք, որպես այդպիսին, չենք ունեցել լեզվի իմացության մակարդակի գնահատման համար: Տնտեսությունը ևս այս ծրագրի կարիքն ունի, քանի որ փոփոխվող աշխարհում աստիճանաբար նաև այլալեզու կամ օտարազգի աշխատուժի կարիք է լինելու, ինչը նորմալ գործընթաց է զարգացած տնտեսությունների պարագայում»,- ասել է Արմեն Չոբանյանը՝ ծրագիրը կարևորելով նաև տնտեսության զարգացման համատեքստում:

Հայերենը ոչ հայախոսների համար ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP