18:54 03.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր քաղաքում մասնակցել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի բացման միջոցառմանը:
Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը՝ աջակցելով ոլորտի կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինպես նաև ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող խմբերի ձևավորմանը:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարարության Եվրոպայի և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով տնօրեն Նատալի Նիկիտենկոնի հետ քննարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մանրամասները:
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումները՝ շեշտադրելով նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը: Այդ համատեքստում քննարկվել են նոր դասագրքերի ստեղծման գործընթացին, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, դպրոցների կառավարման համակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Ֆրանսիական կողմը ևս ներկայացրել է Ֆրանսիայի կրթական կառուցվածքը և այն հիմնական ստորաբաժանումների գործառույթները, որոնք ընդգրկված են «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրում: Ֆրանսիացի գործընկերները նշել են, որ շուտով կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցիչների այցը Ֆրանսիայի Հանրապետության Բորդո քաղաք, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման հաջորդ փուլը:
Ֆրանսիայում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Փարիզի կրթության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում գործող համանման կառույցների հետ հետագա համագործակցության հնարավորությունները:
Կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդումը:
Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև AgroParisTech համալսարան, որի ընթաքում քննարկվել են Հայաստանում Ֆրանսիական, Հայաստանի ազգային ագրարային և AgroParisTech համալսարանների միջև մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այցի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումից հետո կազմակերպել հեռավար հանդիպում՝ արդյունքները քննարկելու և հետագա փոխհամագործակցությունը նախանշելու նպատակով:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...