15:37 11.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեից:
2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, հաղորդում է ստացվել գլխի վնասվածքով բուժօգնության տեղափոխված քաղաքացու, իսկ 00:10-ին՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ քաղաքացու վերաբերյալ:
Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքների՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու, իսկ քաղաքացիներից մեկի ստացած մարմնական վնասվածքը թափանցող է՝ ստոծանու, ստամոքսի և փայծաղի վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ստացվել է քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ վնասվածքներ ստացած երեք քաղաքացիներին տուժող ճանաչելու վերաբերյալ:
Հիշյալ հանցագործությունը կատարելու համար ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին են ինքնակամ ներկայացել առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացիները: Նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը:
Նույն օրը վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Քաղաքացիներից մեկը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով՝ փախուստը կանխելու համար: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Առերևույթ հանցագործություն կատարած մյուս քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը, վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:58 21.07.2025
Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ըՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել […] ...
08:48 21.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 21.07.2025
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...
08:30 21.07.2025
Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of IsraelԵրուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...
08:18 21.07.2025
Չինաստանի ԱԳՆ. Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները հուլիսի 24-ին կայցելեն ՉինաստանԵվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության […] ...
08:08 21.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...