17:06 11.09.2018
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ իր ղեկավարած ծառայությունում կան դավաճաններ, որոնք կարող են իրականացնել իրենց ղեկավարի գաղտնալսումը: Այս մասին նա նշեց սեպտեմբերի 11-ին` լրագրողների հետ հանդիպմանը: Վանեցյանը, սակայն, նշեց` քանի որ խոսում են մեծ հարստություն ունեցող մարդկանց մասին, չի բացառվում, որ նրանք կարողացել են գնել ինչ-որ հատուկ տեխնիկա և իրականացնել գաղտնալսում: ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա քննությունը, եթե պարզվի` դավաճաններ կան, նրանք պետք է պատասխան տան:
Վանեցյանն ասաց, որ իր արտահայտած ցանկացած կարծիք 100 մեկնաբանության առիթ է տալու, ուստի, հաշվի առնելով, որ մասնավոր հանդիպման չեն և մասնավոր զրույց չեն վարում, խուսափեց գնահատականներ տալուց:
«Մեր զրույցը որպես սենսացիա փորձեցին ներկայացնել, բայց սա ամոթալի իրողություն է, ես սա կհամեմատեմ նրա հետ, որ մեր զինվորները խրամատներում թուրքերի դեմ են կռվում, հետևից մի քանի հոգի գան, քարերով խփեն մեր զինվորներին: Դա անթույլատրելի բան է»,- նշեց նա:
Հարցին` կձեռնարկվե՞ն ինչ-որ քայլեր, որպեսզի նման երևույթի կրկնությունից խուսափեն, նա պատասխանեց, որ մինչ այս էլ էին միջոցներ ձեռնարկել, սակայն պարզվեց, որ դրանք արդյունավետ չէին:
«Եթե դատարանների և դատավորների վրա առհասարակ կարողանայինք ազդեցություն ունենալ և խառնվել պրոցեսին, ապա լիքը մարդ, որ այսօր ազատ են արձակվել, ազատ չէին լինի: Ես կրկնում եմ` դա եղել է մասնավոր զրույց, որի ընթացքում հնչել են թե՛ հայհոյանքներ, թե՛ խոսակցական այլ լեքսիկոն է օգտագործվել, հիմա բառերից եք կառչում»,- ասաց Վանեցյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...