16:16 06.06.2024
Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո:
Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել՝ Հայաստանը Եվրոպական միության հետ ունի խորացող հարաբերություններ, և կարևոր է իրապես ճանաչել Եվրոպան և եվրոպական արժեքները.
««Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը գալիս է կարևոր դեր խաղալու Եվրոպայի ճանաչողական գործընթացում: Բոլորս կարիք ունենք տեսնելու այն կարևոր փոխակերպումը, որով մարտնչող Եվրոպան վերածվել է խաղաղ գոյակցության և զարգացող Եվրոպայի: Մենք մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մաս, և այս համատեքստում կարևոր են ոչ միայն արվեստը և միջմշակութային երկխոսությունը, այլև մշակույթը լայն իմաստով՝ որպես խաղաղ համակեցության, խաղաղության, փոխգործակցության, ակտիվ քաղաքացիության, հանրային բարօրությանն առնչվող արժեք»։
Ընդգծելով եվրոպական արժեքների կարևորությունը հանրային կյանքում՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է․
«Ինչքան շատ հաղորդակից լինենք եվրոպական փորձառությանն ու ժողովրդավարական, խաղաղ համակեցության արժեքներին, այնքան ավելի ամուր հիմքերի վրա կդրվի մեր երկրի խաղաղ և կայուն զարգացումը»:
Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը նպաստում է ինչպես միջմշակութային երկխոսությանը, այնպես էլ մեր երկրում մշակույթի զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը՝ կարողությունների զարգացման, իրազեկվածության բարձրացման, պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության կայացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և այլ առումներով:
«Մենք կազմակերպում ենք այս ներկայացումը Եվրոպական միությունում Բելգիայի նախագահության փուլում։ Այս ներկայացումը շրջագայել է եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում և ավարտվում է Երևանում, որը խորհրդանշական է Եվրոպական միության հետ Հայաստանի սերտացող հարաբերությունների տեսանկյունից,- ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը և հավելել,- այսօր կյանքը լի է մարտահրավերներով, իսկ այս ներկայացման նպատակն է անդրադառնալ Եվրամիության հիմնադրմանն ու հիմնադիր հայրերին, գնահատել և վերարժևորել նրանց ստեղծած արժեքները»:
Ներկայացման բովանդակությամբ՝ բելգիացի Հենդրիկ Վոսը և հոլանդացի Ֆրանս Գրափերհաուսը, հարգանքի տուրք են մատուցել Եվրոպական միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ Հայ հանդիսատեսը ներկայացման միջոցով ականատես է եղել Եվրամիության բարդ կառուցվածքին՝ հասանելի և գրավիչ մեկնաբանությամբ։ Դուետն անդրադարձել է նաև եվրոպացի աշխարհահռչակ գործիչներին, ինչպիսիք են Ժան Մոնեն և Ռոբերտ Շումանը, Ալտիերո Սպինելին, Ուրսուլա Հիրշմանը, Պոլ-Անրի Սպաակը և այլք։
Ներկայացումը բեմադրվել է նաև եվրոպական խոշորագույն քաղաքներում՝ Ռիգայում, Վիեննայում, Սարաևոյում, Լյուբլյանայում, Ամստերդամում, Աթենքում, Նիկոսիայում, Քիշնևում և Պրիշտինայում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...