12:54 11.06.2024
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին եւ վաղ ամուսնություններին: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նախագծի հեղինակ Ռուստամ Բաքոյանը:
«ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում:
Նախագծի հեղինակը նշել է, որ խնդիրը դեռեւս 7-րդ գումարման խորհրդարանում է ուշադրության արժանացել, աշխատանքային քննարկումներ եւ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ նախագծի վերաբերյալ մեծամասամբ դրական արձագանքներ են ստացվել: «2018 թվականին անչափահասների գրանցված ամուսնությունների թիվը 18-ն է, միայնակ մայրերի դեպքում՝ 151-ը: Եվ այս ցուցանիշը մինչեւ 2023 թվականը գրեթե նույն տեմպերով պահպանվում է: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք, եւ ամուսնության տարիքային շեմի բարձրացմամբ մեծամասամբ կկարգավորենք հարցը»,- մանրամասնել է Ռուստամ Բաքոյանը:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նա ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրաված վիճակագրական ցուցանիշները, ըստ որոնց՝ 2023-2024 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից միայն 2023 թվականի ընթացքում 171-ը դուրս է եկել կրթական համակարգից: Նշվել է, որ երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցներում: Ի պաշտպանություն երեխաների՝ նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը:
Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բաքոյանը, ընդգծելով, որ վաղ ամասնությունները բացասաբար են անդրադառնում անչափահաս կանանց վրա, նշել է, որ սոցիալական տեսանկյունից խախտվում են նրանց սոցիալական պաշտպանության, առողջության պահպանման, կրթություն ստանալու իրավունքները:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...