Ուսուցչուհին 1 միլիոն դոլար մրցանակ է ստացել՝ աշխատանքին մեծ նվիրման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Ուսուցչուհին 1 միլիոն դոլար մրցանակ է ստացել՝ աշխատանքին մեծ նվիրման համար

19:54 30.03.2018

Մեծ Բրիտանիայում հանրակրթական դպրոցի արվեստի ուսուցչուհին ստացել է մեկ միլիոն դոլար արժողությամբ մրցանակ՝ աշխատանքին  մեծ նվիրման համար: Անդրիա Զաֆիրակուն դասավանդում է Alperton համայնքային դպրոցում, որը գտնվում է երկրի ամենաաղքատ շրջանում՝ Բրենթեում, հաղորդում է Mirror- ը:

Այստեղ սովորում են երեխաներ հասարակության տարբեր շերտերից: Եվ որպեսզի յուրաքանչյուր դպրոցականի և  նրա ծնողների համար հարմար կլինի դպրոցում՝ 39-ամյա ուսուցիչը սովորել է նրանց ողջունել  35 լեզուներով՝ այդ թվում հնդկերեն, գուջարիերեն և թամիլերեն: Անդրիան ստեղծել է առանձին սպորտային խմբակներ պահպանողական համայնքների աղջիկների համար, փոխել է  ուսումնական ծրագիրը, որպեսզի յուրաքանչյուր աշակերտի համար հասկանալի լինի: Բացի այդ, նա այցելում է իր աշակերտներին և նրանց հետ  շրջում դպրոցական ավտոբուսով:

Անդրիան առաջին ուսուցիչն է  Մեծ Բրիտանիայից, ով ստացել է նման մրցանակ, որը տրվում է  Varkey Foundation բարեգործական կազմակերպության կողմից: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում: Ուսուցիչն այն կստանա  հինգ տարվա ընթացքում, և ըստ կանոնների՝ այդ ժամանակահատվածում նա չպետք է փոխի աշխատանքը: Ըստ հաղթողի՝ իր աշակերտները ֆենոմենալ երեխաներ են:

 «Զարմանալին այն է, որ անկախ այն բանից, ինչ խնդիրներ նրանք ունեն տանը, ինչի կարիք ունեն կյանքում կամ ինչ էլ որ նրանց ցավ պատճառի, դպրոցը նրանց համար ամեն ինչ է: Ես գիտեմ, որ եթե անգամ դպրոցը բացվեր առավոտյան ժամը 6-ին, ժամը 5-ից դպրոցի դռները բացվելուն սպասող երեխանի հերթ կգոյանար», – ասել է Անդրիա Զաֆիրակուն:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP