15:05 11.06.2024
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Խորհրդարանը հունիսի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հավելել է, որ հստակեցվում են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում` տնտեսական:
Գործադիրն առաջարկում է նաեւ գրադարաններին հնարավորություն ընձեռել կատարելու հավելյալ ծառայություններ, մասնավորապես, պատրաստել եւ վաճառել հուշանվերներ, իրականացնել կրթական ծրագրեր, պարբերական հրատարակել գրքեր, պատրաստել գրասենյակային պիտույքներ, ծավալել սրճարանային գործունեություն, ինչպես նաեւ կազմակերպել առեւտրային ցուցահանդեսներ: Պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվեն լիազորող նորմեր:
Օրենքի նախագծով կսահմանվի նաեւ գրադարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը, կհաստատվի պետական գրադարանի աշխատողների ատեստավորման կարգը:
Ալֆրեդ Քոչարյանի խոսքով օրենքի ընդունման դեպքում գրադարանները կարող են հասարակության բոլոր շերտերի համար դառնալ նաեւ սոցիալ-կրթական ինստիտուտներ` ոչ ֆորմալ կրթության եւ ժամանցի միջավայրի ապահովմամբ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների եւ հաստատությունների միջազգային դաշինքին» (IFLA), ինչպես նաեւ Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախատեսվող տնտեսական որոշակի գործունեությունը կնպաստի գրադարանների ինքնաֆինանսավորմանը: Նա նշել է, որ տնտեսական գործունեությունը չպետք է խաթարի եւ հակասի գրադարանի գործունեությանը:
«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս գրադարանը պետք է լիազորված մարմնի կողմից ստանա թույլտվություն»,- ասել է պատգամավորը:
Նա կարեւորել է նաեւ գրադարանների աշխատակիցների ատեստավորման կարգը, որը կնպաստի նրանց աշխատավարձների բարձրացմանը: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի քննարկում` նախարարության եւ գրադարանների ներկայացուցիչների հետ: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...