20:35 30.03.2018
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամները հայտարարությամբ են հանդես եկել Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի միջադեպի կապակցությամբ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ չնայած ականների վնասազերծման ժամանակ առկա մշտական վտանգին՝ խորը մտահոգություն է ապրել, երբ լսել է ողբերգական միջադեպի մասին:
«Ես ցավակցություն եմ հայտնում զոհված անձանց ընտանիքներին: Արցախը կարող է արագ հաղթահարել տեղի ունեցածի հետևանքները: Ես հույս եմ հայտնում, որ այս իրադարձությունը լույս կսփռի շատ կարևոր աշխատանք իրականացնող կազմակերպությունների վրա, ինչպիսին է Halo trust-ը: Իսկ ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն և պետք է առավելագույնս անվտանգ լինեն»,- ասել է Փալոնը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը նշել է, որ խորը ցավ է ապրել՝ լսելով ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Ցավակցում եմ զոհերի ընտանիքին, ընկերներին և հարազատներին, իմ աղոթքներում են: Արցախի ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի կործանարար հետևանքները: Ես խոստանում եմ շարունակել իմ աջակցությունը HALO trust-ին և Արցախին»,- նշել է Սփիերը:
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն էլ ընդգծել է, որ ցավում է ականի պայթյունի հետևանքով զոհված և վիրավորված անձանց համար, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դրել ուրիշների անվտանգությունն ապահովելու համար:
«Նրանց զոհաբերությունը երբեք չի մոռացվի: Այս ողբերգությունը ևս մեկ հիշեցում է տարածաշրջանում առկա վտանգի մասին, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի հասնենք նրան, որ մարդիկ այդտեղ ապրեն առանց նման պատահարների զոհ դառնալու վախի»,- ասել է Վալադաոն:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...