14:24 12.06.2024
Հունիսի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով, և Ոստիկանության գվարդիան այդ շարքում է, որի ձեւավորումը նախատեսված է եղել թե՛ Կառավարության ծրագրով, թե՛ ոլորտային ռազմավարությամբ:
Օրենսդրական փաթեթով կկատարվեն հետևյալ փոփոխությունները.
Սահմանվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը.
Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Արդյունքում, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործունեության կարգը, ինչպես նաև գվարդիայում ծառայության առանձնահատկությունները կարգավորվելու են բացառապես Ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ, և գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը: Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են Ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից:
«Պետական մարմինների դեպքում գործառույթը պետք է շատ հստակ լինի։ Եթե Ոստիկանության կազմում զուգորդում ենք Ոստիկանության գործառույթը և պաշտպանական գերատեսչության ուղղակի գործառույթը, ապա չենք կարող հարյուր տոկոսանոց օգտակար գործողության գործակից երաշխավորել ո՛չ Ոստիկանության համար, ո՛չ պաշտպանական գերատեսչության։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կաջակցեն ՀՀ պաշտպանությանն ավելի արդյունավետ գործիքակազմով. այն կլինի շատ ավելի հասցեական և ավելի թիրախային»,- եզրափակիչ ելույթում ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի գործառույթների շրջանակը։ Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Սահմանվում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով:
Սահմանվում են գվարդիայի ապագա ծառայողների որակյալ կրթության և վերապատրաստման ուղղությունները. առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողը ուժային միջոցներ կիրառելու իրավասություն չի ունենա։
Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքում հավաքներին վերաբերող կարգավորումներին՝ հստակեցնելով, որ օրենսդրական փոփոխությունը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու այդ իրավունքի իրացումը։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է.
«Ես ցանկանում եմ, որ մենք վստահենք իրավապահ համակարգին և խորհրդարանական վերահսկողության շրջանակներում հետևողականություն ցուցաբերենք»։
15:05 15.06.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՀունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...
14:45 15.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...
14:23 15.06.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՀունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...
14:00 15.06.2025
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներումԹեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...
13:38 15.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆՀունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...
13:24 15.06.2025
Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...