Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին 2 ժամ տվեց` կարգուկանոն հաստատելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին 2 ժամ տվեց` կարգուկանոն հաստատելու համար

20:17 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը:

«Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, որ սա դավադրություն է, հանցագործություն է ՀՀ պետականության նկատմամբ: Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Երբ ես «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր էի, այդ ժամանակ դեռ թերթում հրապարակել էի, որ մեր տեղեկություններով` որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ, ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր, և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են «հատուկ ծառայություն» պետության մեջ: Ես այսօր պատասխանատվությամբ ասում եմ` այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները` սափրագլուխների և «ախռանաների» տեսքով, հայտնաբերվելու և ոչնչացվելու են»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց` բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Նա հանրահավաքի վայրից դիմեց ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, հրահանգեց այս պահից օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին: Վարչապետը դրա համար երկու ժամ տվեց, որից հետո պետք է լսի նրանց զեկույցը` կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին:

«Նրանք, ովքեր մեր հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ, հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց` բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է, ապա կրկնեց ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ուղղված իր կոչը, այն է` 2 ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում, հակառակ դեպքում, եթե պարզ լինի, որ նրանք ի վիճակի չեն դա անել, Փաշինյանը նշեց.

«Մենք էլի ձևերը գիտենք, էն «կամուֆլյաժս» կհագնեմ ու հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք: ՀՀ-ում պետք է շարունակի տիրել սիրո և համերաշխության մթնոլորտ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

08:00 02.05.2025

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

ԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

BACK_TO_TOP